Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Անկարան արագացնում է հրթիռների արտադրությունը՝ իր կարճ և երկար հեռահարության հրթիռների պաշարները հասցնելու զսպման մակարդակի՝ տարածաշրջանային լարվածության աճի պայմաններում, գրում է Turkiye today-ը։ «Մենք կարճ ժամանակում կունենանք պաշտպանական կարողություն, որին ոչ ոք չի համարձակվի մարտահրավեր նետել», – հեռուստատեսային ելույթում ասել է Էրդողանը։ Նա նաև նշել …