Խնդիր չի՞, որ փորձագետները Բաքվից գալիս՝ Հաջիևի ուղերձն են տալիս․ ՔՊ-ն մեզ է մեղադրում Ալիևի խոսքը այստեղ բերելու մեջ․ Քրիստինե Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
Բոլորը

Factor TV-ի եթերում Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանն անդրադարձել է հայ փորձագետների՝ Բաքու կատարած այցին, հայ-ադրբեջանական հարաբերություններին և Դաշնակցության քաղաքական ծրագրերին։
Անդրադառնալով վերջերս մի խումբ հայ փորձագետների Բաքու կատարած այցին՝ պատգամավորը նշել է, որ խնդիրը ոչ թե բուն այցն է կամ բանակցությունները, այլ դրանց օրակարգն ու արդյունքները․ «Խոշոր հաշվով ես խնդիր չունեմ ոչ Բաքու այցի հետ, ոչ բանակցությունների հետ, ոչ փոխադարձ այցերի հետ։ Ես խնդիր ունեմ այդ այցերի օրակարգի հետ… Ես հարցնում եմ՝ տեղյա՞կ էին այդ մարդիկ, որ Բաքվում գերիներ ունենք մենք։ Գիտե՞ն, որ տենց բան կա… Եթե հնարավորություն կա, գնալ Բաքու, [պետք է] տեսակցել հայ ռազմագերիներին։ Որովհետև մենք չունենք տեղեկություններ՝ այդ մարդիկ ինչ վիճակում են»,- ասել է Վարդանյանը։

Նա քննադատել է այն փորձագետներին, ովքեր, ըստ նրա, վերադառնալով Բաքվից, դրական լույսի ներքո են ներկայացնում Ադրբեջանը․ «Եթե գնացել ես, քո գործը ցույց տա՞լն է, թե ինչքան բարի, պուպուշ է Ադրբեջանը, ինչքան նման ենք մենք իրար… Դա է իմ խնդիրը»։
Քրիստինե Վարդանյանը կասկածի տակ է դրել իշխանությունների վարած խաղաղության օրակարգի իրատեսականությունը՝ նշելով, որ ներկայիս պայմաններում դա խաղաղություն չէ։

«Խաղաղությունը ես ասում եմ՝ ոնց պիտի տեսնենք։ Եթե քո տարածքները օկուպացված են, քո գերիները Բաքվի բանտում են… ինձ ցույց տվեք աշխարհում երկրորդ նման խաղաղություն։ Ես էլ ասեմ՝ դե հա, սա էլ երկրորդը»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը։
Նա հավելել է, որ իշխանության քաղաքականությունը բերել է նրան, որ Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը մնում է անպատասխան, իսկ հայ հասարակությանը պարտադրվում է մոռանալ կարևոր խնդիրները։

«Մեզ մեղադրում են, որովհետև անվտանգությունը մեր առաջնահերթությունն է… Սոցհարցումներով նայեք՝ մեր քաղաքացիներին ամենաշատ անհանգստացնող խնդիրը որն է։ Այդտեղ ենք ամենամեծ վտանգը տեսնում»։

Ի պատասխան ընդդիմախոսների այն պնդումներին, թե Դաշնակցության ծրագրային դրույթները (Միացյալ Հայաստան, Սևրի պայմանագիր) պատերազմ են հրահրում և խանգարում են խաղաղությանը, Վարդանյանը հստակ տարանջատում է դրել կուսակցության երկարաժամկետ տեսլականի և կառավարության ծրագրի միջև։

«Դուք տեսլականի և կառավարության ծրագրի տարբերությունները, չեմ կարծում, որ չգիտեք։ Տեսլականը դա երազանք է, որին կարող ես ամբողջ կյանք ձգտել, կարող ես նաև չհասնել… Կառավարության ծրագիրը հինգ տարվա համար է… Հայաստանը 10 տարվա համար չէ, Հայաստանը ավելի երկար ժամանակահատվածի համար է»,- պարզաբանել է նա։
Վարդանյանը հերքել է, որ ընդդիմությունը դեմ է բանակցություններին կամ խաղաղությանը՝ շեշտելով, որ խնդիրը բանակցային դիրքերի և որակի մեջ է։

«Հայաստանում չկա քաղաքական ուժ, ով չի ասում, որ պիտի բանակցել ու պիտի բոլոր հարցերը՝ սկսած պատմականից մինչև իրավական, լուծել բանակցություններով և դրանից հետո գնալ խաղաղության… Խաղաղության գործընթացը և հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ դրանք իրարից տարբեր գործընթացներ են։ Խաղաղությունը շատ ավելի բարդ, համապարփակ գործընթաց է»։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան