Գերմանիայի մայրաքաղաքում կայացել է Հայաստանի և Գերմանիայի միջև ֆինանսական և տեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և ԳԴՀ Տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Աննենի համանախագահությամբ։ Էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են հայ–գերմանական տնտեսական համագործակցության խորացման ուղիները՝ ընդգծելով առևտրի, ներդրումների, փոքր և միջին բիզնեսի, վերականգնվող էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և …

