Ավելի լավ է շփվել Ադրբեջանի կեղծ քաղհասարակության հետ, քան կռվել իրական զինվորների հետ, պատերա՞զմ եք ուզում․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 12:34
Ինչու Արփինե Սարգսյանը չի ներկայացել ԱԺ` բյուջեի կատարողականը ներկայացնելու
09.06.2026 | 12:25
Դոնալդ Թրամփը քնել է NBA-ի եզրափակիչի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:17
ՆԳ նախարարի տեղակալը` ընտրությունների օրը տեղի ունեցած միջադեպերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:10
Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը՝ օգոստոսի 2-ին // ԵՄ-ն՝ ՀՀ-ի դեմ Մոսկվայի հիբրիդային հարձակումների մասին․ ԼՈՒՐԵՐ
09.06.2026 | 12:07
Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան պարարտանյութ և անտրացիտ կուղարկվի
09.06.2026 | 12:02
Սպասվում են հորդառատ անձրևներ
09.06.2026 | 11:58
Քննարկվում են վերահաշվարկի դիմումները․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 11:55
Քվեարկության օրը հիմնականում անցել է խաղաղ, բայց արձանագրվել են ուղղորդման և գաղտնիության խախտման դեպքեր․ «Ականատես»
09.06.2026 | 11:51
ԱՄՆ բանակի ուղղաթիռ է կործանվել Հորմուզի նեղուցի մոտ
09.06.2026 | 11:42
Սկալոնին հաստատել է, որ Մեսին կմասնակցի Արգենտինայի հավաքականի հաջորդ խաղին
09.06.2026 | 11:33
Ռուսաստանի ազդեցությունը նվազում է Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում․ Զելենսկի
09.06.2026 | 11:25
ՆԳ նախարարի տեղակալի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 11:24
Թրամփը զգուշացրել է Նեթանյահուին, որ շուտով նա կարող է «միայնակ մնալ Իրանի դեմ»
09.06.2026 | 11:15
Վերահաշվարկի դիմումների վերաբերյալ ԸԸՀ նիստերը կմեկնարկեն այսօր՝ հունիսի 9-ին
09.06.2026 | 11:02
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության շուրջ ստեղծված իրավիճակին, Ռուսաստանի կողմից հիբրիդային ճնշումներին և Հայաստանի ներքաղաքական զարգացումներին։

Անդրադառնալով ընդդիմության պնդումներին, թե ՀԷՑ-ի շուրջ պրոցեսը բիզնեսը խլելու փորձ է, Իոաննիսյանը նշեց, որ լուրջ հիմքեր չունի կասկածելու, թե տեղի ունեցողը բիզնեսի զավթում է։ Ըստ նրա՝ իշխանության մոտիվացիան նախևառաջ կապված է հոսանքազրկումների պատճառով առաջացած հանրային դժգոհության հետ, ինչը կարող է վտանգել նրանց վարկանիշը ընտրություններից առաջ․ «Էլեկտորալ ժողովրդավարությամբ երկրում, որտեղ իշխանության գալը և իշխանություն պահպանելը ընտրություններով է իշխանությունը չի կարող չհասցեագրել այն խնդիրները, որոնք ժողովուրդը բարձրացնում է։ Եթե ժողովուրդը բարձրացնում է հոսանքազրկումների հետ կապված խնդիրներ, չի կարող իշխանությունն ասել՝ դա ՀԷՑ-ի խնդիրն է, գնացեք ՀԷՑ-ին դատի տվեք»,- նշել է Իոաննիսյանը։

Միաժամանակ, նա ընդգծել է, որ Ռուսաստանում գործող խոշոր բիզնեսը չի կարող անկախ լինել Կրեմլից, և ՀԷՑ-ը կարող է օգտագործվել որպես ազդեցության լծակ․ «Մենք պետք է հաշվի առնենք, որ Ռուսաստանը Հայաստան չէ։ Ռուսաստանում դու չես կարող ունենալ ինչ-որ խոշոր չափերի բիզնես և քաղաքական առումով լինել անկախ։ Դա հնարավոր սցենար չէ։ ՀԷՑ-ը ինքը մեծ գործիք է, որը տարբեր հիբրիդային հարձակումներում կարող է օգտագործվել որպես կոմպոնենտ»,- ասել է բանախոսը:

Մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունները, թե Արևմուտքի նպատակը հայ-ռուսական հարաբերությունները փչացնելն է, այդ թվում՝ ուկրաինական ցորենի գնում սուբսիդավորելով՝ Իոաննիսյանը դա որակել է որպես Ռուսաստանի ռեակցիա՝ սեփական լծակները կորցնելու նկատմամբ։

«Այս պատմությունը ցորենի մասին չէ, հացի մասին չէ, սա պատմություն է Ռուսաստանի կողմից ունեցած լծակը կորցնելու մասին, և իրենց ռեակցիան այդ հոգեվարքն է։ Առողջ մարդու համար [հարաբերություններ] փչացնելը, վնասելը նպատակ չի կարող լինել։ Առողջ մարդու համար նպատակը սեփական շահն է, ոչ թե դիմացինին վնասելը»,- նկատել է նա։

Իոաննիսյանը զուգահեռներ է անցկացրել Մոլդովայի և Հայաստանի միջև՝ նշելով, որ Մոլդովան շատ ավելի պատրաստված էր Ռուսաստանի հիբրիդային հարձակումներին, քան Հայաստանը։

«Մենք ինստիտուցիոնալ առումով, ոչ միայն հիմա, այլև հունիսի 7-ի դրությամբ՝ ընտրությունների դրությամբ, շատ ավելի անպատրաստ ենք, քան Մոլդովան։ Հայաստանում քաղհասարակություն-պետական մարմիններ համագործակցությունը զրոյական մակարդակի վրա է։ ԱԱԾ-ի և Կենտրոնական բանկի հետ ուղղակի զրո է»,- ահազանգել է Իոաննիսյանը։

Նա նշել է, որ Ռուսաստանի կողմից ընտրական գործընթացների վրա ազդելու փորձերը Հայաստանում ավելի հեշտ կարող են իրագործվել՝ հաշվի առնելով պետական ինստիտուտների թույլ դիմադրողականությունը։

Դանիել Իոաննիսյանը պնդել է, որ Ռուսաստանը տարածաշրջանը կառավարում է կոնֆլիկտների միջոցով, և խաղաղությունը ձեռնտու չէ Մոսկվային, հետևաբար՝ նաև նրա աջակիցներին․ «Ռուսաստանը այս ռեգիոնը, մասնավորապես Հայաստանն ու Ադրբեջանը, կառավարում է կոնֆլիկտի միջոցով։ Ամենամեծ լծակը, որը Ռուսաստանն ուներ Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ մինչև 2022 թվականի հոկտեմբերը, դա կոնֆլիկտն էր։ Ինչքան խաղաղությունը խորանում է, այնքան Ռուսաստանը այդ լծակը կորցնում է»։

Ըստ Իոաննիսյանի՝ դեմ խոսելով խաղաղությանը և հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանը, որոշ ուժեր սպասարկում են ոչ թե Հայաստանի կամ իր ընտրողների, այլ Ռուսաստանի շահերը։

«Իրենք ոչ թե իրենց ընտրազանգվածի շահն են սպասարկում, այլ սպասարկում են Ռուսաստանի շահը։ Հայաստանյան քաղաքական ուժերը և խաղաղություն կառուցելը պետք է ոչ թե իրենց շահերից լինի, այլ պետք է, ենթադրում եմ, բավարար ադեկվատ լինեն, որ հասկանան, որ, այո՛, խաղաղությունը ոչ միայն կապիտուլյացիայի միջոցով ձեռք բերված խաղաղությունն է։ Այդ չկռվելու ուղերձը պետք է փոխանցես»,- եզրափակել է Դանիել Իոաննիսյանը։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան