«Զանգեզուրի միջանցքը ոչ միայն ռազմավարական երազանք է, այլև առևտրային անհրաժեշտություն». Թուրքիայի առևտրի նախարար

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մինչ համաշխարհային առևտուրը բախվում է դժվարին փորձության, Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը Analiz Gazetesi-ի հետ հարցազրույցում նշել է, թե ինչպես է երկիրն իր «աշխարհագրական առավելությունը» վերածում «աշխարհատնտեսական տերության»։ Թուրք պաշտոնյան իր խոսքում կրկին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեմային է անդրադարձել։

«Զանգեզուրի միջանցքը, որը կկապի Թուրքիան թյուրքական աշխարհի և Կենտրոնական Ասիայի հետ, ոչ միայն ռազմավարական երազանք է, այլև առևտրային անհրաժեշտություն։ Ներկայում մեր արտահանումը Կենտրոնական Ասիա մոտավորապես 950 կմ է անցնում Սարփի սահմանային դարպասով։ Երբ Զանգեզուրի միջանցքը բացվի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև ճանապարհային հեռավորությունը կկրճատվի մինչև 400 կիլոմետրով։ Այս կրճատումը Չինաստան-Եվրոպա գծում տեղափոխման ժամանակը կկրճատի 5-7 օրով և ծախսերը՝ 15-20%-ով»,- նախագծի օգուտներն է ներկայացրել Բոլաթը։

Անդրադառնալով տարածաշրջանում (Իրան և Հայաստան) քաղաքական հավասարակշռություններին՝ նա ընդգծել է, որ նախագիծը «բացառող» չէ, այլ «բոլորը շահող» են ամբողջ տարածաշրջանում։

«Չնայած աշխարհաքաղաքական մրցակցությունը վերականգնելը դժվար է, առևտրային ներուժի գրավչությունը բավականաչափ ուժեղ է այս խոչընդոտները հաղթահարելու համար: Երկարաժամկետ հեռանկարում Զանգեզուրը կվերածվի տարածաշրջանային վստահություն կերտող խաղաղության նախագծի»,- հայտարարել է նա։

Բոլաթը նշել է, թե «Զարգացման ճանապարհը և Զանգեզուրի միջանցքը նախատեսված են որպես ռազմավարական էներգետիկ և հաղորդակցության միջանցքներ՝ բազմամոդալ տրանսպորտից այն կողմ»։ Նա ընդգծել է, որ նավթի և բնական գազի խողովակաշարերը, օպտիկամանրաթելային ենթակառուցվածքներն ու էլեկտրաէներգիայի փոխանցման գծերը նույնպես ինտեգրված են այս նախագծերում, և որ Թուրքիան առաջ է շարժվում դեպի իր նպատակը՝ դառնալ ոչ միայն լոգիստիկ, այլև արտադրական և էներգետիկ կենտրոն:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի