Բաքվում ԽՍՀՄ դրոշներով երթի կազմակերպիչներ են ձերբակալվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանում մի խումբ անձինք ԽՍՀՄ դրոշներով երթ են նախաձեռնել՝ կոմունիստական ​​գաղափարախոսություն տարածելու համար։ Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ երթի կազմակերպիչները՝ Աբդուլլահ Իբրահիմլին, Իբրահիմ Ասադլին, ինչպես նաև երթի մյուս մասնակիցները հայտնաբերվել և ձերբակալվել են, նրանց նկատմամբ  քրեական գործեր են հարուցվել։

Հետաքննությունը պարզել է, որ նշված անձինք գրասենյակ են վարձակալել են և «գործել են որպես խումբ՝ մեկ այլ պետության աջակցությամբ և ֆինանսավորմամբ, և պարբերաբար հանդիպումներ են ունեցել»։ Այս անձանց բնակարանների և գրասենյակի խուզարկության ժամանակ հայտնաբերվել և առգրավվել են կոմունիստական ​​գաղափարախոսությունը տարածող բազմաթիվ նյութեր, դրոշներ, արմատական ​​գաղափարներ տարածող գրքերի պատճեններ, CD-ներ և այլ էլեկտրոնային սարքեր։ Քննչական գործողությունները շարունակվում են։

Ադրբեջանական լրատվամիջոցները նաև հայտնում են, որ նոր փաստեր են ի հայտ եկել Իբրահիմ Ասադլիի մասին, որը  մեղադրվում է Բաքվում ԽՍՀՄ դրոշով երթ կազմակերպելու և սոցիալական ցանցերում կոմունիստական ​​գաղափարախոսություն տարածող տեսանյութեր հրապարակելու մեջ։

Իբրահիմ Ասադլին ուռուցքաբան է։ Նրա աշխատավայրում խուզարկության ժամանակ ոստիկանները հայտնաբերել են կոմունիստական ​​​​պարագաներ, այդ թվում՝ Լենինի կիսանդրին և Չե Գևարայի դիմանկարները։ Նշվում է, որ Ասադլին նախկինում ևս գրավել է իրավապահ մարմինների ուշադրությունը. նրան մեղադրում էին իր կնոջ նկատմամբ մեկ այլ կնոջ մասնակցությամբ բռնություն գործադրելու մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի