Որտեղ է թմրանյութը․ պաշտպանը պահանջում է դատարան ներկայացնել իրեղեն ապացույցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվում էր թմրանյութի իրացման ենթադրյալ դեպքով գործը, որի ընթացքում գործով մեղադրյալի փաստաբան Ինգա Ավագյանը հարց բարձրացրեց, թե որտեղ է գործով իրեղեն ապացույց թմրանյութը։

Փաստաբանի խոսքով՝ նախագահող դատավոր Վահե Ջիվանյանը երրորդ դատավորն է, որը քննում է Քոսոյանի վերաբերյալ գործն առաջին ատյանի դատարանում, սակայն որևէ դատարանում գործի քննության ընթացքում իրեղեն ապացույց թմրանյութը չի հետազոտվել։

Դատավոր Վահե Ջիվանյանը հայտնեց, որ թմրանյութը գործի հետ դատարան չի ուղարկել, իսկ հանրային մեղադրողը պարզաբանեց, որ նույն թմրանյութը այլ գործով ևս իրեղեն ապացույց է և գտնվում է այլ գործի նյութերում։

Ինգա Ավագյանը, սակայն արձանագրեց, որ, փաստացի, դատարանը հասել է իրեղեն ապացույցների հետազոտման փուլին, սակայն արդեն մի քանի դատական նիստ է, որ իրեղեն ապացույցը չի ներկայացվում դատարան։

Նշենք, որ մեղադրյալ Ներսես Քոսոյանը մինչ այս մեղադրվել ու դատապարտվել է թմրանյութի ապօրինի շրջանառության վերաբերյալ մեկ այլ գործով։ Նա պատիժ կրելիս է եղել, երբ դատարանում այսօր քննվող գործով 2020-ին մեղադրյալ է ներգրավվել։ Նրա պատժի կրման ժամկետի ավարտից մեկ օր առաջ այս գործով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել, և նա կալանավորվել է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան