Սաուդյան Արաբիայում անցկացվող Իտալիայի սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Ինտերը» հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել է «Բոլոնիային» ու դուրս մնացել պայքարից։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1։1 հաշվով։ Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում խաղացել է 71 րոպե։ Հանդիպումից հետո 36-ամյա կիսապաշտպանն ամփոփել է մրցավեճը։ «Մենք պետք է ավելի շուտ ավարտին հասցնեինք այս խաղը, իսկ երբ …

