Հենրիխ Մխիթարյան. Ցավալի պարտություն էր, հիասթափությունը մեծ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 14:26
Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել
28.10.2026 | 14:23
Հայաստանը մեկ մեդալ է նվաճել բռնցքամարտի երիտասարդական ԱԱ-ում
28.10.2026 | 14:17
Փոխանակ ասեք՝ Спасибо, многоуважаемые коллеги, եկել եք ասում եք՝ «արտահանումը նվազել է»․ Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:13
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 14:13
ԱՄՆ-ը դիտարկում է Կիրիլ Դմիտրիևի հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու ուղիները․ NYT
28.10.2026 | 14:07
Պատմության մեջ ամենամեծ առևտրային դեֆիցիտը այս տարի է․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:00
Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:56
Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպես պետք է առաջ ընթանալ. Սլովենիայի ԱԳ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:50
Ալիևը հայտարարել է «օկուպացիայի ժամանակ ստացված ապօրինի եկամուտները միջազգային ֆինանսական ուղիներով օրինականացնելու» մասին
28.10.2026 | 13:44
62 կողմ, 34 ձեռնպահ․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության կանխարգելման փոփոխությունները
28.10.2026 | 13:41
ՊԵԿ-ը Լեհաստանի ներկայացուցիչների հետ քննարկել է մաքսային և հարկային համագործակցության ընդլայնումը
28.10.2026 | 13:33
«Ռուբեն թրեվըլ» տուրիստական գործակալությունից տպավորությունը չի փոխվում․ Էդգար Ղազարյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:24
90 կողմ, 0 դեմ․ ԱԺ-ն վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը
28.10.2026 | 13:23
Ozon-ը 30 միլիարդ ռուբլի է կորցրել իր պահեստների վրա ուկրաինական հարձակումների պատճառով
28.10.2026 | 13:18
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության համաձայնագիրը
Բոլորը

Սաուդյան Արաբիայում անցկացվող Իտալիայի սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Ինտերը» հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել է «Բոլոնիային» ու դուրս մնացել պայքարից։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1։1 հաշվով։ Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում խաղացել է 71 րոպե։ Հանդիպումից հետո 36-ամյա կիսապաշտպանն ամփոփել է մրցավեճը։

«Մենք պետք է ավելի շուտ ավարտին հասցնեինք այս խաղը, իսկ երբ գործը հասնում է 11-մետրանոց հարվածաշարին, դա այլ պատմություն է։ Ամբողջ թիմը լավ խաղաց՝ բացառությամբ 11-մետրանոց հարվածաշարի։ Երկրորդ խաղակեսում մենք գերիշխում էինք ու ստեղծեցինք բազմաթիվ պահեր, և եթե դու չես իրացնում դրանք, ֆուտբոլում դրա համար պատժում են։

«Բոլոնիան» արժանիորեն է այստեղ Իտալիայի գավաթում հաղթանակից հետո։ Մենք փորձում էինք հաղթել, սակայն չստացվեց․ ֆուտբոլն այդպիսին է։ Ոչ մի արդարացում չի կարող լինել, առջևում շատ աշխատանք ունենք։

Մեզ համար ցավալի է, սա մեծ հիասթափություն է։ Սակայն մենք հասկանում ենք, թե ինչի վրա պետք է աշխատենք՝ մեր նպատակներին հասնելու համար։ Չնայած հիասթափությանը՝ պետք է մոռանալ այս խաղը և կենտրոնանալ «Ատալանտայի» դեմ հաջորդ հանդիպման վրա»,- Հենրիխ Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Ինտերի» մամուլի ծառայությունը։

Իտալիայի սուպերգավաթի եզրափակիչում «Բոլոնիայի» մրցակիցը կլինի երկրի գործող չեմպիոն «Նապոլին», որը կիսաեզրափակիչում 2:0 հաշվով հաղթել էր «Միլանին»։