ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ Պորտլենդ զորքեր ուղարկելու որոշումն անհրաժեշտ է ԱՄՆ-ի միգրացիոն և մաքսային ծառայությունների օբյեկտները պաշտպանելու համար, որոնք, նրա խոսքերով, պաշարված են բողոքի ակցիաների պատճառով։ Նա ընդգծել է՝ զորքեր կուղարկի Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաք՝ «արտոնելով ուժի լիարժեք կիրառումը, եթե դա անհրաժեշտ լինի», որպեսզի պայքարի «ներքին ահաբեկիչների» դեմ։ Թրամփը հայտարարությունն արել է սոցիալական ցանցերում՝ …

