Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա. վնասվել են խողովակաշար, երկու նավամատույց, երկու նավ

Լուրեր

30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:40
Տղամարդ պատգամավորները պետք է ներողություն խնդրեն դահլիճում գտնվող կանանցից. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:35
«Տարաձայնությունների տեղ չկա». Էրդողանը շեշտել է թյուրքական աշխարհի միասնությունը՝ Ալիևի բացակայության պայմաններում
30.10.2026 | 15:26
Ջուդ Բելինգեմի հայրը հրավիրվել է Անգլիայի վետերանների հավաքական
30.10.2026 | 15:20
Հոկտեմբերի 31-ին COP17-ի պատճառով Երևանի կենտրոնում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
30.10.2026 | 15:10
Վարույթ՝ Կաթողիկոսի գործով նախկին դատավորի դեմ // «Օտարերկրյա գործակալ» «Նովայա գազետա»-ն փակվում է․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 15:03
Ընդդիմության հարցերը լեգիտիմ են. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը դեկտեմբերի լույս 22-ի գիշերը հարձակվել են Կրասնոդարի երկրամասի Տեմրյուկի շրջանի Վոլնա գյուղի վրա, հայտնել է տարածաշրջանային օպերատիվ շտաբը, գրում է Meduza-ն։

Հարվածի հետևանքով վնասվել են երկու նավամատույց և երկու նավ։ Նավերի վրա գտնվողները տարհանվել են։ Օպերատիվ շտաբի  տվյալներով՝ անձնակազմի կամ ափին գտնվող աշխատակիցների շրջանում վիրավորներ չկան։ Նավահանգստում բռնկված հրդեհների մակերեսը մինչև 1500 քառակուսի մետր է կազմել։

«Հրդեհաշիջման աշխատանքներ են ընթանում։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ և հատուկ ծառայությունները», – ասվում է շտաբի հայտարարության մեջ։

Դեկտեմբերի 21-ի երեկոյան օպերատիվ շտաբը հայտնել է նաև, որ անօդաչու թռչող սարքի բեկորները վնասել են Վոլնա գյուղի տերմինալներից մեկի խողովակաշարը։ Հրդեհն ընդգրկել է 100 քառակուսի մետր տարածք, տուժածներ չկան։ Թամանի ծովային նավահանգիստը գտնվում է Վոլնա գյուղում: Այնտեղ գործում են նավթամթերքի, հեղուկացված նավթային գազի, ամոնիակի և այլ ապրանքների փոխադրման տերմինալներ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը ՀՕՊ ուժերը ՌԴ շրջանների  վրա որսացել և ոչնչացրել են ուկրաինական 41 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ Կրասնոդարի երկրամասի վրա երեք անօդաչու թռչող սարք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի