Հայտնի է ադրբեջանական բենզինի գինը․ այն վաղվանից վաճառվելու է Սուքիասյանների բենզալցակայաններում

Լուրեր

15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

Ադրբեջանից ներկրված բենզինը վաղվանից վաճառվելու է «Ռան Օիլ» բենզալցակայանների ցանցում։ Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հայտնեց «Մեգա Թրեյդ» ընկերության տնօրեն Կարեն Հայրիյանը։

«Ռան Օիլ»-ը պատկանում է «Մեգա Թրեյդ»-ին։

«Կարծում եմ՝ մեր հաճախորդները վաղվանից կարող են գնել։ Նախատեսում ենք վաճառել մանրածախ շուկայում՝ «Ռան Օիլ» ցանցում։ Մեր հաճախորդները իրենց գրպանի վրա կզգան գնի տարբերությունը։ Նախնական նախատեսել ենք, որ մեկ լիտրը վաճառվելու է 440 դրամ՝ «Պրեմիում» տեսակի բենզինը։ Հիմա շուկայում միջին գինը 520 դրամ է»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Հայրիյանը՝ շեշտելով, որ այս պահին մատչելի վառելիք վաճառելու հնարավորություն կա։

«Մեգա Թրեյդ» ընկերությունը ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ կոնցեռնի» կազմում է։ Նշենք, որ «Մեգա Թրեյդ»-ը Ադրբեջանից 600 տոննա բենզին է ներկրել։ Ընդհանուր ՀՀ է ներմուծվել 22 վագոն բենզին։ Ներկրողների թվում մեկ այլ ընկերություն էլ կա, որի անունը դեռ չի հրապարակվում։

Իսկ ինչպես են բենզինի ներկրմամբ և վաճառքով զբաղվող ընկերությունները տեղեկացել ադրբեջանական բենզին ներկրելու հնարավորության մասին։ Կարեն Հայրիյանը հետևյալ պարզաբանումը ներկայացրեց․

«Մենք գնումը կատարել ենք վառելիքի վերավաճառքով զբաղվող միջազգային կազմակերպությունից, պայմանագիրը կնքել ենք իրենց հետ, բայց, որ ծագումն ադրբեջանական է, այո՛»։

Նա նշեց, որ ադրբեջանական բենզինի ներկրումը լինելու է շարունակական։ Ադրբեջանական բենզինը Հայաստան է հասել Վրաստանի տարածքով։ Պաշտոնական Թբիլիսին այս անգամ տարանցման գումար չի պահանջել, իսկ թե հետո որքան է լինելու՝ տեղեկություններ չկան։ Կարեն Հայիրյանը նշեց, որ ՀՀ կառավարությունն այդ հարցով զբաղվում է։

«Ներկա պահին հստակեցված ոչինչ չկա։ Ես որքանով տեղյակ եմ կառավարությունը ակտիվ բանակցություններ է վարում այդ խնդիրը լուծելու համար, հուսով եմ կսստացվի բանակցությունների արդյունքում ստանալ այնպիսի տարանցման սակագին, մեր քաղաքացիների համար մատչելի վառելիք ներկրենք։ Ես որքանով որ տեղեկացված եմ այս պահին սահմանված տարանցման սակագին չկա»,- ասաց նա։

Նարեկ Կիրակոսյան