Վերջին օրերին սոցիալական ցանցերում տարածվում է տեղեկություն, թե իբր սպասվում է «250 տարվա մեջ աննախադեպ ձմեռ»։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը հերքել է նշված տեղեկությունը։ «Դա ապատեղեկատվություն է և չունի որևէ գիտական կամ պաշտոնական հիմք։ Հայաստանի Հանրապետության տարածքի համար կանխատեսումները տրամադրում է միայն ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ հիմնվելով միջազգային մոդելների ու …

