«NVIDIA»-ի փոխնախագահը միացել է Հայաստանի ամերիկյան համալսարանի կորպորացիայի խորհրդին

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

Հայաստանի ամերիկյան համալսարանից հայտնում են, որ, որ Հայաստանի ամերիկյան համալսարան կորպորացիայի (ՀԱՀԿ) խորհրդին է միացել «NVIDIA»-ում «Omniverse»-ի և «Simulation Technology»-ի փոխնախագահ Ռև Լեբարեդեանը։ Նա, ի թիվս այլ հարցերի, պատասխանել է նաև այն հարցին, թե ինչ տեսլական ունի համալսարանի ապագայի վերաբերյալ։

«Հոգաբարձուների խորհուրդն առանցքային դեր է կատարում համալսարանի աճի և զարգացման հարցում, իսկ խորհրդի անդամների համատեղ փորձն ու ներդրված ջանքերն ուղղորդում են ՀԱՀ-ին ռազմավարական որոշումների կայացման գործընթացում՝ ձևավորելով համալսարանի երկարաժամկետ զարգացման տեսլականը և ամրապնդելով ակադեմիական գերազանցությանը մշտապես հավատարիմ մնալու հանձնառությունը։ Խորհրդի անդամներն ակտիվորեն ներգրավված են ՀԱՀ-ի ներքին կանոնակարգերի մշակման գործընթացում, վերահսկում են համալսարանի ֆինանսական կայունությունը և նպաստում են ՀԱՀ-ի դիրքի ամրապնդմանը՝ որպես Հայաստանի բարձրագույն կրթության առաջատար հաստատություն։ Համապատասխան ոլորտներում ձեռք բերված իրենց մասնագիտական փորձի շնորհիվ՝ նոր անդամները ներկայացնում են եզակի տեսակետներ, որոնք լրացնում են ՀԱՀ-ի զարգացման ճանապարհին որդեգրված նոր մոտեցումը։

Պարոն Լեբարեդեանը համակարգչային գրաֆիկայի ոլորտում ունի ավելի քան երեք տասնամյակի փորձ։ Իր կարիերայի ընթացքում նա աշխատել է «Warner Bros. Digital»-ում և «Disney Dream Quest Images»-ում, իսկ հետագայում հիմնել է սեփական ընկերությունը՝ «Steamboat Software»-ը։

Վիզուալ էֆեկտների առաջատար ստուդիաներն օգտագործել են ռենդերինգի և ծավալային ալգորիթմների ոլորտում կատարված նրա աշխատանքները բազմաթիվ հանրաճանաչ ֆիլմերում, ինչպիսիք են «Stuart Little»-ը, «Dr. Seuss’ How the Grinch Stole Christmas»-ը, «X-Men 2»-ը և այլն։

2002 թ․-ին միանալով NVIDIA ընկերությանը՝ Լեբարեդեանը սկսել է աշխատել ծրագրավորվող գրաֆիկական պրոցեսորների (GPU) համար նախատեսված առաջին շեյդինգային լեզվի վրա։ Այդ ժամանակից ի վեր` նա ղեկավարել է թիմեր, որոնք լուծել են տեխնոլոգիական բարդ և բազմաբնույթ խնդիրներ, ինչպիսիք են 3D հավելվածների լայնածավալ ավտոմատացված թեստավորումը (GTL), իրական ժամանակում տեղի ունեցող ֆիզիկական սիմուլյացիաները (PhysX), խաղային լուսանկարչությունը (Ansel), ռոբոտատեխնիկական սիմուլյացիաները (Isaac Sim), ինչպես նաև պրոդուկտի իմերսիվ դիզայնն ու վիզուալիզացիան (Project Holodeck)։

Վերջին մի քանի տարիների ընթացքում Լեբարեդեանը և նրա ղեկավարած թիմերը համադրում են ռենդերինգի, ֆիզիկական սիմուլյացիաների և արհեստական բանականության ոլորտներում NVIDIA-ի կողմից մշակված առաջատար լուծումները՝ ձևավորելով ֆիզիկապես ճշգրիտ վիրտուալ աշխարհների ստեղծման և սիմուլյացիայի համար նախատեսված մեկ միասնական հարթակ, որը կոչվում է «NVIDIA Omniverse»։ Այսօր Լեբարեդեանը ղեկավարում է «NVIDIA Omniverse»-ի պրոդուկտային, ինժեներական և հետազոտական թիմերը․ սա բաց հարթակ է, որը հնարավորություն է տալիս ծրագրավորողներին ստեղծելու և գործարկելու ֆիզիկական արհեստական բանականության և ռոբոտային համակարգերի սիմուլյացիոն հավելվածներ։

Ի՞նչն է ոգեշնչել ձեզ միանալ ՀԱՀ Հոգաբարձուների խորհրդին։

-Կրթված հասարակությունը կենսական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության գոյատևման և բարգավաճման համար։ Մեր երկրի միակ բնական ռեսուրսը մեր տաղանդավոր ու աշխատասեր մարդիկ են։ Բարձրագույն կրթությունն այն ուղին է, որի միջոցով կարող ենք բացահայտել Հայաստանի ներուժը, իսկ ՀԱՀ-ի հետ համագործակցության շրջանակում ես հնարավորություն կունենամ իմ փոքր ներդրումն ունենալու այս փոխակերպման գործընթացի արագացման գործում։

Ինչպիսի՞ն է ձեր տեսլականը համալսարանի ապագայի վերաբերյալ։

-Հայաստանի բարգավաճման հիմնարար նախապայմանը համաշխարհային չափանիշներին համապատասխան բարձրագույն կրթության համակարգ ունենալն է։ Հաշվի առնելով մեր երկրի մարդկային և նյութական ռեսուրսների սահմանափակությունը՝ ակնհայտ է, որ չենք կարող առաջատար դիրքեր զբաղեցնել բոլոր ոլորտներում։ Այնուամենայնիվ, խելամիտ ռազմավարության միջոցով կարող ենք ընտրել մի քանի առանցքային ուղղություններ և հենց այդ ոլորտներում հասնել համաշխարհային գերազանցության։

Ես կցանկանայի, որ ՀԱՀ-ը կենտրոնանար մեկ գիտակարգային ուղղության վրա և այդ ոլորտում դառնար առաջատար ամբողջ աշխարհում։ Երբ ապացուցենք, որ կարող ենք լինել աշխարհում լավագույնը մեկ ոլորտում, կանցնենք մյուս գիտակարգերին։

Ձեր մասնագիտական հմտություններից որո՞նք եք նախատեսում կիրառել այս պաշտոնում։

-NVIDIA-ում ավելի քան երկու տասնամյակ տևողությամբ իմ գործունեության ընթացքում, որի շրջանակում ես աշխատել եմ համակարգչային գիտությունների առաջատար մասնագետների, ինժեներների և հետազոտողների հետ, ինչպես նաև զբաղեցրել եմ ղեկավար պաշտոններ, ես ձեռք եմ բերել բացառիկ կարողություն՝ կողմնորոշվելու առաջադեմ տեխնոլոգիաների և գիտական հետազոտությունների անորոշ ու մշտապես փոփոխվող միջավայրում։ NVIDIA-ի առանձնահատկությունն այն է, որ մենք ձգտում ենք գրեթե անհնարին թվացող ապագայի տեսլականին` միաժամանակ առաջնորդելով կազմակերպությունը ներկայիս բարդ ու անկայուն իրականության պայմաններում։

Աշխատելով NVIDIA-ում՝ ես սովորել եմ, թե ինչպես երազել լուսավոր ապագայի մասին և պահպանել կենսունակությունն ու մրցունակությունն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է այդ երազանքներն իրականություն դարձնելու համար։ Ես հույս ունեմ ՀԱՀ-ում կիրառել NVIDIA-ին հատուկ ռազմավարական մտածողությունն ու առաջնային սկզբունքներից բխող երկարաժամկետ տեսլականի եզակի համադրությունը»,- ասված է հաղորդագրությունում։