Հայ նկարիչը միաժամանակ նկարել է «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստների դիմանկարները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայ նկարիչ Էդուարդ Ցոկոլակյանի հերթական աշխատանքը նվիրված է «Մանչեսթեր Սիթիին»։ Նա միաժամանակ նկարել է անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի և ֆուտբոլիստների դիմանկարները։
«Մանչեսթեր Սիթիին» տեսանյութ է հրապարակել սոցիալական ցանցերում։
Էդուարդ Ցոկոլակյանը հայտնի է միաժամանակյա նկարների տաղանդով։ Նա բնակվում է Թբիլիսիում։
Տեսանյութը՝ այստեղ։