2025-ին ՀՀ դատախազություն ուղարկված առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդումների թիվը վարչության գործունեության պատմության մեջ եղել է աննախադեպ. ՊԵԿ

Լուրեր

30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգավարական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 12:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
Բոլորը

2025 թվականի ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ շարունակել է հետևողական պայքարը կոռուպցիայի դեմ՝ նախաձեռնելով ծառայողական քննություններ, իրավապահ մարմիններին ներկայացնելով հաղորդումներ և իրականացնելով տեխնոլոգիական բարեփոխումներ՝ վերահսկողության և թափանցիկության բարձրացման նպատակով։

«Կոռուպցիոն մեխանիզմների կանխարգելմանն ուղղված գործողությունների արդյունքում վարչության կողմից ՀՀ գլխավոր դատախազություն է ներկայացվել 20 հաղորդում, իսկ ստուգողական գործողություններ կատարելու նպատակով ՀՀ ԱԱԾ և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե ներկայացվել է 8 գրություն։ Բացի այդ, ՊԵԿ աշխատակիցների շրջանում նախաձեռնվել է 103 ծառայողական քննություն, որից 78-ն ավարտվել է կարգապահական պատասխանատվությամբ։ Մասնավորապես, կիրառվել են նախազգուշացում, նկատողություն, խիստ նկատողություն, ընդհուպ մինչև՝ ծառայության դադարեցում։ Ի դեպ, այս պահին 20 հաղորդումներով իրականացվում է նախաքննություն։

2025 թվականի ընթացքում շուրջ 230 տեղեկանք է ուղարկվել ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչություն և Հետաքննության ու օպերատիվ հետախուզության վարչություն, որոնց մասով իրականացվել է վարչարարություն։

Հարկ ենք համարում նշել, որ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության կողմից 2025 թվականի ընթացքում ՀՀ դատախազություն ուղարկված առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդումների թիվն աննախադեպ է եղել վարչության ստեղծման օրվանից ի վեր։ Այս հանգամանքը ևս մեկ անգամ վկայում է, որ Ներքին անվտանգության վարչությունը ոչ միայն իրականացնում է առերևույթ հանցագործությունների հայտնաբերման և կանխմանն ուղղված աշխատանքներ, այլև հետևողականորեն ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ փաստական տվյալների հավաքագրման և առերևույթ հանցանքի մասին իրավասու մարմիններին հաղորդում ներկայացնելու ուղղությամբ։

Կոռուպցիայի դեմ պայքարի կարևորությունը հաշվի առնելով՝ 2025 թվականի ընթացքում ՊԵԿ ներքին անվտանգության վարչության կողմից նախաձեռնվել և իրականացվել են տեխնոլոգիական բազմաթիվ բարեփոխումներ՝ ուղղված վերահսկողական մեխանիզմների կատարելագործմանը, տեղեկատվական անվտանգության բարձրացմանն ու ներքին կարգապահության ամրապնդմանը։ Մասնավորապես, ընթացիկ տարում արդիականացվել և հզորացվել է ՊԵԿ-ում առկա տեսահսկման համակարգը, իսկ 2026 թվականից, արհեստական բանականության (AI) վերլուծիչների ինտեգրման արդյունքում, Կոմիտեն կունենա առավել արդյունավետ տեսահսկման և վերլուծական հնարավորություններ։

Պետական եկամուտների կոմիտեն համակարգային քայլերով շարունակելու է օրինականության ապահովմանը, թափանցիկության բարձրացմանն ու հանրային վստահության ամրապնդմանն ուղղված աշխատանքները»,- ասված է հաղորդագրությունում։