Լիոնի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի շենքում «Սյունիքի այգի» է անվանակոչվել ձմեռային այգին

Լուրեր

30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
Բոլորը

Դեկտեմբերի 19-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի շենքում հանդիսավոր արարողությամբ «Սյունիքի այգի» է անվանակոչվել ձմեռային այգին՝ որպես Սյունիքի մարզի և Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի միջև ձևավորված բարեկամական և գործընկերային հարաբերությունների խորհրդանիշ։ Այս մասին տեղելացնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից։

​«Միջոցառմանը մասնակցել են Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկը, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը, Ֆրանսիայի ԱԺ-ում «Droite Républicaine» խմբակցության ղեկավար և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ, ՕՌԱ ռեգիոնի նախկին նախագահ Լորան Վեքիեն։

Ֆաբրիս Պանկուկն իր ելույթում անդրադարձել է Սյունիք կատարած առաջին այցին, մարզի ղեկավարության հետ ունեցած շփումներին և ընդգծել, որ այդ այցը կարևոր նշանակություն է ունեցել իր անձնական և քաղաքական հանձնառության ամրապնդման գործում՝ ուղղված Սյունիք – Օվերն-Ռոն-Ալպ համագործակցության զարգացմանը։ Նա նշել է, որ «Սյունիքի այգու» բացումն այդ համագործակցության տեսանելի և խորքային արտացոլումն է ու ևս մեկ անգամ հաստատում է կողմերի միջև ձևավորված վստահության, փոխադարձ հարգանքի և երկարաժամկետ փոխգործակցության ամուր հիմքերը»,- ասված է հաղորդագրությունում։