«Չեկիստի օրվա» առթիվ ԱԱԾ-ի դիմաց լյուստրացիայի պահանջով ակցիայի կազմակերպչին բերման են ենթարկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Դեկտեմբերի 20-ին արվեստագետ Կարեն Քյուփելյանն ակցիա է իրականացրել ՀՀ ԱԱԾ-ի դիմաց։ Այսօր Ռուսաստանի ԱԴԾ-ի (ФСБ) մասնագիտական օրն է, այլ կերպ ասած՝ «Չեկիստի օրը»։ Արվեստագետն իր ակցիայով անհրաժեշտ է համարել լյուստրացիայի իրականացումը։
Կարեն Քյուփելյանն ԱԱԾ-ի գլխավոր մասնաշենքի դռների դիմաց փռեց ռուսական հատուկ ծառայության դրոշը, իսկ դրանց կողքին դրեց «լյուստրացիա» գրությամբ դիմակներ ու ԽՍՀՄ հատուկ ծառայության հիմնադիր Ֆելիքս Ձերժինսկու լուսանկարը՝ աղբի համար նախատեսված տոպրակով։

Нет описания.

Ակցիան փորձեցին խոչընդոտել ՀՀ ԱԱԾ ծառայողները՝ նշելով, որ չի կարելի ԱԱԾ-ի դիմաց ակցիա անել։ Ծառայողներից մեկը նաև խոչընդոտեց Factor.am-ի լրագրողի աշխատանքը՝ նախ առաջարկում էր, որ չտեսանկարահանենք, նկարածը ջնջենք, ապա փորձ արեց հեռախոսը վերցնել լրագրողի ձեռքից, սակայն նրան չհաջողվեց։

Нет описания.

ԱԱԾ-ի դիմաց տեղադրված առարկաները մի քանի րոպե մնալուց հետո պարեկային ծառայողների կողմից հավաքվեցին։

Ակցիայից հետո կազմակերպիչ Կարեն Քյուփելյանին ոստիկանությունը բերման է ենթարկել։ Այս տեղեկությունը Factor.am-ին փոխանցեց Կարեն Քյուփելյանը։ Նա նշեց, որ ոստիկանության կենտրոնի բաժնում է։

ՆԳՆ-ից Factor.am-ին հայտնեցին, որ ակցիայից հետո երկու անձ ներկայացվել է համայնքային ոստիկանության կենտրոնական բաժին։ Ըստ ՆԳՆ-ի՝ նրանք չեն կատարել ոստիկանների օրինական պահանջը։

Нет описания.

Նշենք, որ 2024 թվականից ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ ԱԱԾ ծառայողի օրն այլևս չի նշվում դեկտեմբերի 20-ին։ ՀՀ ԱԱԾ աշխատակցի օրը հունվարի 8-ն է։

Նարեկ Կիրակոսյան