Ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Իրավապահ համակարգում Factor TV-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Միրումյանը ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի գործի շրջանակներում: Հակակոռուպցիոն կոմիտեից գործի վերաբերյալ մանրամասներ չեն հայտնում, միայն նշում են. «ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով ձերբակալվել է ՊԵԿ …

