ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Սաուդյան Արաբիայում անցկացվող ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 26-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել է Հունաստանի զբոսաշրջության նախարար Օլգա Կեֆալոյանիի հետ․ կողմերը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության խորացման և նոր նախաձեռնությունների իրագործման հնարավորությունները՝ նպատակ ունենալով խթանել զբոսաշրջային հոսքերի աճն ու ամրապնդել հայ-հունական բարեկամական կապերը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ …

