Բաշար ալ-Ասադն ապրում է Ռուբլյովկայում, իսկ նրա ընտանիքը շքեղ կյանք է վարում. NYT

Լուրեր

01.04.2026 | 23:17
ԵՄ առաքելության գործունեությունը կարևոր է Հայաստանի քաղաքացիների համար. ՀՀ նախագահն ընդունել է Սատու Կոյվուին
01.04.2026 | 23:05
Էրդողանն Իսրայելին մեղադրել է Իրանի դեմ պատերազմի համար
01.04.2026 | 22:51
Լիբանանում գտնվող 39 մշակութային օբյեկտների տրամադրվել է «ուժեղացված պաշտպանության» կարգավիճակ. ՀՀ-ն մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստին
01.04.2026 | 22:38
Ավստրալիայի վարչապետը բնակիչներին կոչ է արել խնայել վառելիքը
01.04.2026 | 22:24
Մշակվում է արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության համաձայնագիր. ՆԳ նախարարի և Բուլղարիայի դեսպանի հանդիպումը
01.04.2026 | 22:09
Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.04.2026 | 21:55
Քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության զարգացման հեռանկարները
01.04.2026 | 21:41
Իսակովի պողոտայում գործելու է երթևեկության սահմանափակում
01.04.2026 | 21:30
Ճիշտ արեցինք՝ դատապարտեցինք հայ զինվորի կացնահարած Ռամիլ Սաֆարովին, բայց արդյո՞ք մեր պատմության մեջ չկային նման դեպքեր․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:25
Հայաստանի գավաթ․ «Ուրարտուն» կիսաեզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:14
Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում իրավիճակին
01.04.2026 | 20:58
Ապօրինի ջրառ՝ գազալցակայաններում և ջերմոցում. ԲԸՏՄ-ն կասեցրել է ապօրինի հորերի շահագործումը
01.04.2026 | 20:43
Ալեքսան Ալեքսանյանը՝ ՌԴ ԱՀԾ գործակալ լինելու հրապարակման մասին
01.04.2026 | 20:30
Ես ուզում եմ՝ իշխանության գա ուժ, որը, կհետաքննի պատերազմը, և մարդիկ կիմանան՝ ինչ է կատարվել․ Իզաբելլա Աբգարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 20:16
ՀՀԿ-ն չի մասնակցի ընտրություններին
Բոլորը

Սիրիայի տապալված նախագահ Բաշար ալ-Ասադն ապրում է Ռուբլյովկայում, իսկ նրա ընտանիքը վարում է «շքեղ և անպատժելի» կյանք։ Այս մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով Ասադների ընտանիքի ընկերներին, հարազատներին և սիրիացի նախկին պաշտոնյաներին, փոխանցում է Current time-ը։

Ասադը Մոսկվա է փախել 2024 թվականի դեկտեմբերի սկզբին, երբ ընդդիմադիր խմբավորումները մտել էին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս։ Վլադիմիր Պուտինը նրան ապաստան է տվել Ռուսաստանում, որտեղ նա և իր ընտանիքը, ըստ հրապարակման, ժամանել են մասնավոր ինքնաթիռներով։

Բաշար ալ-Ասադը և նրա ընտանիքը սկզբում տեղավորվել են Four Seasons հյուրանոցում, որտեղ սենյակների արժեքը կարող է հասնել շաբաթական մինչև 13,000 դոլարի։ Այնուհետև նրա ընտանիքը տեղափոխվել է Moscow City-ի «Ֆեդերացիա աշտարակի» երկհարկանի պենտհաուս և այժմ, ըստ որոշ տեղեկությունների, նա ապրում է Մոսկվայի Ռուբլյովկա արվարձանում՝ ռուսական հատուկ ծառայությունների պաշտպանության ներքո, որոնք հետևում են նրա տեղաշարժերին և արգելում նրա ընտանիքին հրապարակային հայտարարություններ անել։

Լրագրողները տեղեկացել են, որ Ասադի եղբայրը՝ Սիրիայի Հանրապետական ​​գվարդիայի նախկին հրամանատար Մահեր ալ-Ասադը, նույնպես ապրել է Four Seasons-ում և Moscow City բիզնես կենտրոնի մոտ գտնվող Capital Towers բնակելի համալիրում։

Մահեր ալ-Ասադը և Սիրիայում նրա գլխավորած ուժերը մեղադրվում են անզեն ցուցարարների վրա կրակելու և թմրանյութերի ապօրինի շրջանառության գործողություն կազմակերպելու մեջ, որը, որոշ գնահատականներով, նրանց միլիարդավոր դոլարներ է բերել։

Ասադների ընտանիքը, ինչպես նշում է լրատվամիջոցը, կարողացել է պահպանել զգալի կարողություն: Մահեր ալ-Ասադի դուստրը՝ Շամը, 22-ամյակը նշել է Դուբայի «Bagatelle» ֆրանսիական ռեստորանում, իսկ հաջորդ օրը երեկույթ է կազմակերպել մասնավոր զբոսանավի վրա, որի վարձակալությունն արժե մի քանի հազար դոլար:

Բաշար ալ-Ասադը և նրա եղբայր Մահերը, ըստ լրագրողների, տարբեր մոտեցումներ ունեն իրենց նախկին ծառայողների նկատմամբ։ Երկու նախկին հրամանատարներ և ընտանիքի ընկերը ասել են, որ Մահեր ալ-Ասադը գումար է ուղարկում նախկինում իր հետ աշխատած սպաներին, որպեսզի նրանք կարողանան բնակարան գտնել կամ փոքր բիզնես սկսել։

Մինչդեռ, Բաշար ալ-Ասադը, ըստ պարբերականի աղբյուրների, Մոսկվայում իր օգնականներին թողել է առանց գումարի։ Նրա ուղեբեռը տեղափոխող օգնականներից մեկն այն քիչ մարդկանցից մեկն է, որոնց Սիրիայի նախկին նախագահն իր հետ տարել է Մոսկվա։

Նա ժամանակ չի ունեցել իր հետ վերցնելու անձնագիր, փող կամ հագուստ։ Ռուսաստան ժամանելուն պես նրան ու երկու այլ օգնականների տեղավորել են Four Seasons հյուրանոցում, իսկ հաջորդ առավոտյան մեծ հաշիվ են ներկայացրել։ Բաշար ալ-Ասադը չի պատասխանել նրա հեռախոսազանգերին։ Արդյունքում, ռուսական իշխանությունները նրա օգնականներին տեղափոխել են մի հաստատություն, որտեղ բնակվել են սիրիացի այլ ցածրաստիճան սպաներ։

Ասադի անձնական օգնականը, որը նույնպես Ռուսաստանում մնացել է առանց որևէ գումարի, որոշել է վերադառնալ Սիրիա՝ ըստ The New York Times-ի։

Ասադների ընտանիքի կյանքի մանրամասները լրագրողներին հայտնի են դարձել սիրիացի 55 նախկին բարձրաստիճան պաշտոնյաների և զինվորականների գտնվելու վայրի վերաբերյալ հետաքննության շնորհիվ։ Այնտեղ նշվում է, որ նրանցից մի քանիսը բնակվում են Մոսկվայում, մինչդեռ հարյուրավոր սիրիացի անվտանգության աշխատակիցներ, որոնք նույնպես փախել են Ռուսաստան, ստիպված են եղել ինքնուրույն բնակարան գտնել, իսկ մի քանիսը, ի վերջո, հայտնվել են Սիբիրում։

Սիրիայի իշխանությունները հայտարարել էին Բաշար ալ-Ասադի ձերբակալման օրդերի մասին:

Reuters-ը հաղորդել էր, որ Սիրիայի նոր իշխանությունները պահանջել են Ռուսաստանից արտահանձնել Բաշար ալ-Ասադին: 2025 թվականի հոկտեմբերին Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաան հանդիպել է Պուտինի հետ: Լրատվամիջոցները հայտնել էին, որ նա կպահանջի Բաշար ալ-Ասադի արտահանձնումը, սակայն անհայտ է՝ արդյո՞ք արտահանձնման վերաբերյալ բանակցություններ տեղի ունեցել են կամ ինչպե՞ս է Մոսկվան արձագանքել ենթադրյալ խնդրանքին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի