ՌԴ-ն 100 միլիոն մարդու զրկում է անձնական նամակագրության իրավունքից. WhatsApp-ը հայտարարություն է տարածել

Լուրեր

30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
Բոլորը

WhatsApp մեսենջերի ղեկավարությունը հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները, սահմանափակելով ծառայությանը մուտքը, ձգտում են ավելի քան 100 միլիոն ռուսաստանցիների զրկել անձնական, կոդավորված և պաշտպանված հաղորդագրությունների իրավունքից, գրում է Meduza-ն։

«WhatsApp-ը խորապես ինտեգրված է երկրի յուրաքանչյուր համայնքի կառուցվածքում՝ ծնողներից և աշխատանքային խմբերից մինչև ընկերների, հարևանների և ընտանեկան զրույցներ Ռուսաստանի տարածաշրջաններում։ Մենք վճռականորեն տրամադրված ենք պայքարել մեր օգտատերերի համար, քանի որ մարդկանց ստիպել՝ օգտագործել ավելի պակաս անվտանգ և կառավարության կողմից պարտադրված հավելվածներ, կարող է միայն հանգեցնել Ռուսաստանի քաղաքացիների անվտանգության նվազմանը»,- Reuters-ին ասել է WhatsApp-ի ներկայացուցիչը։

«Ռոսկոմնադզորը» WhatsApp-ի զանգերն արգելափակել է 2025 թվականի օգոստոսից։ Այդ ժամանակ WhatsApp-ի ներկայացուցիչները հայտարարել էին, որ կանեն հնարավոր ամեն ինչ՝ «ապահովելու համար, որ ծայրից ծայր կոդավորված հաղորդակցությունները հասանելի մնան ամբողջ աշխարհի մարդկանց, այդ թվում՝ Ռուսաստանում բնակվողներին»։

Դեկտեմբերի 22-ին ռուսաստանցի օգտատերերը կրկին բողոքել էին WhatsApp-ի աշխատանքի խափանումներից։ Մասնագետների կարծիքով՝ այդ օրվանից Ռուսաստանում մեսենջերի արագությունը նվազել է 70-80%-ով։

«Ռոսկոմնադզորը» հայտարարել է, որ ամբողջությամբ կարգելափակի մեսենջերը, եթե ընկերությունը չպահպանի Ռուսաստանի օրենսդրությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի