ԱԱԾ-ն Factor.am-ի հրապարակումից հետո ՌԴ ФСБ-ի ծառայողների մասին հիշատակումը հեռացրեց պաշտոնական կայքից

Լուրեր

30.10.2026 | 18:48
Ալեքսանյան-Վարդևանյան-Կոնջորյան բանավեճ՝ ապօրինի գույքի բռնագանձման թեմայով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:38
«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել. ՊՎԾ
30.10.2026 | 18:35
Ըմբիշ Վազգեն Թևանյանը` աշխարհի փոխչեմպիոն
30.10.2026 | 18:32
ԱՄՆ վերաքննիչ դատարանը կասեցրել է որոշումը, որը Պետդեպին պարտավորեցվել էր «Գրին քարտի» խաղարկություն անցկացնել
30.10.2026 | 18:29
IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով
30.10.2026 | 18:22
Կառավարությունում գլխավոր տեղը պետք է պատկանի ընդդիմությանը․ այն Սամվել Կարապետյանինն է․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:18
Սամվել Մայրապետյանի և նրա կնոջ ընկերության՝ Աբովյան 10 հասցեի գույքի բռնագանձման գործը կրկին կքննվի դատարանում
30.10.2026 | 18:15
Այն, ինչ կարելի է Փաշինյանին, քրեորեն պատժելի է մյուսների համար․ ինչպես է օրենքը կիրառվում ընտրողաբար
30.10.2026 | 18:10
Բելառուսն արգելել է հայկական կոնյակի վաճառքը // Ալեն Սիմոնյանը Մոսկվա կմեկնի․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 18:02
Վրաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանի սահմանազատման գործընթացը
30.10.2026 | 17:54
Աշոցքում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Կարեն Մանուկյանը
30.10.2026 | 17:45
Արծվիկ Մինասյանը՝ ԵՊՀ-ում աշխատող եղբոր մասին, որը կաշառքի գործով է անցնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 17:34
«Ապրելու երկիրը» կմասնակցի Կապանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Տիգրան Աղասյանը
30.10.2026 | 17:26
«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կարևոր է, որ ՀՀ-ն անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր ձեռնարկի»․ Բայրամով
30.10.2026 | 17:17
Փաշինյանը հանձնարարել է զարգացնել պետական համակարգում երիտասարդների ներգրավման մեխանիզմները
Բոլորը

Ազգային անվտանգության ծառայությունը Factor.am-ի հրապարակումից հետո խմբագրել է գերատեսչության պաշտոնական կայքի «Սահմանապահ զորքեր» բաժինը՝ հեռացնելով ռուս սահմանապահներին առնչվող տողերը։

Այսօր Factor.am-ը տեղեկացրել էր, որ ըստ ԱԱԾ պաշտոնական կայքի, Ռուսաստանի ԱԴԾ (ФСБ) ծառայողները դեռ շարունակում են հայ սահմանապահների հետ համատեղ ծառայություն իրականացնել «Զվարթնոց» օդանավակայանի անցակետերում, իսկ «Ագարակ» ավտոճանապարհային անցման կետում սահմանի պահպանությունն ամբողջությամբ իրականացնում է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությունը։

Պաշտոնական կայքում մինչ խմբագրումը նշված էր․ «ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը իրականացնում են ՀՀ պետական սահմանի պահպանությունը նաև գործող 8 անցման կետերում՝ 4 ավտոճանապարհային՝ «Բագրատաշեն», «Գոգավան», «Բավրա», «Պրիվոլնոյե», 3 օդային՝ «Զվարթնոց» (ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության հետ համատեղ), «Էրեբունի», «Գյումրի» և 1 երկաթուղային՝ «Այրում»: «Ագարակ» ավտոճանապարհային անցման կետում սահմանի պահպանությունն իրականացնում է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությունը»:

Հատուկ ծառայության կայքում վերոնշյալ հատվածն այժմ ներկայացված է հետևյալ կերպ․ «ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը իրականացնում են ՀՀ պետական սահմանի պահպանությունը նաև գործող 9 անցման կետերում՝ 5 ավտոճանապարհային՝ «Բագրատաշեն», «Գոգավան», «Բավրա», «Ագարակ», «Պրիվոլնոյե», 3 օդային՝ «Զվարթնոց», «Էրեբունի», «Գյումրի» և 1 երկաթուղային՝ «Այրում»»։

Հիշեցնենք՝ 2024 թվականի հուլիսի 31-ին ФСБ-ի ծառայողները դադարեցրին իրենց ծառայությունը «Զվարթնոցում», իսկ 2025-ի հունվարի 1-ից էլ ռուս սահմանապահները հեռացվեցին հայ-իրանական «Ագարակ» անցակետից։ Նշենք, որ ռուս սահմանապահները շարունակում են ծառայություն իրականացնել հայ-իրանական և հայ-թուրքական սահմաններին։

Նարեկ Կիրակոսյան