«Զվարթնոց»-ից 1,5 տարի առաջ հեռացած ռուս սահմանապահները, ըստ ԱԱԾ-ի կայքի, դեռ շարունակում են ծառայությունը 

Լուրեր

30.10.2026 | 14:46
Հայտնի է՝ երբ է բացվելու «Միլանի» և «Ինտերի» նոր ստադիոնը
30.10.2026 | 14:36
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
30.10.2026 | 14:27
Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:19
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար․ Աբիսողոմոնյան
30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
Բոլորը

Ռուսաստանի  ԱԴԾ (ФСБ) ծառայողները, ըստ ԱԱԾ պաշտոնական կայքի, դեռ շարունակում են հայ սահմանապահների հետ համատեղ ծառայություն իրականացնել «Զվարթնոց» օդանավակայանի անցակետերում, իսկ «Ագարակ» ավտոճանապարհային անցման կետում սահմանի պահպանությունն ամբողջությամբ  իրականացնում է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությունը։ 

Պաշտոնական կայքում կարդում ենք․ 

«ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը իրականացնում են ՀՀ պետական սահմանի պահպանությունը նաև գործող 8 անցման կետերում՝ 4 ավտոճանապարհային՝ «Բագրատաշեն», «Գոգավան», «Բավրա», «Պրիվոլնոյե», 3 օդային՝ «Զվարթնոց» (ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության հետ համատեղ), «Էրեբունի», «Գյումրի» և 1 երկաթուղային՝ «Այրում»: «Ագարակ» ավտոճանապարհային անցման կետում սահմանի պահպանությունն իրականացնում է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությունը»:

Իրականությունը, սակայն, այլ է։  Դեռևս 2024-ի մարտին Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ հայկական կողմը դիմել է ռուսական կողմին և տեղեկացրել, որ Հայաստանը բավարար կարողություններ ունի՝ ինքնուրույն իրականացնելու սահմանի հսկողությունը։  Այդպիսով, 2024 թվականի հուլիսի 31-ին ФСБ-ի ծառայողները դադարեցրին իրենց ծառայությունը «Զվարթնոցում»։

Ռուս սահմանապահները «Զվարթնոց»-ում տեղակայվել էին 1992 թվականից։ 2025 թվականի հունվարի 1-ից էլ ռուս սահմանապահները հեռացվեցին հայ-իրանական «Ագարակ» անցակետից։ Նշենք, որ ռուսական կողմը դեռ ներկայացված է հայ-իրանական և հայ-թուրքական սահմաններին։

Թե ինչու Ազգային անվտանգության ծառայությունն արդեն շուրջ մեկուկես տարի չի խմբագրել պաշտոնական կայքի համապատասխան բաժինը, կառույցից հնարավոր չեղավ պարզաբանում ստանալ։ ԱԱԾ մամուլի կենտրոնը մեր զանգերն անպատասխան թողեց։ 

 

Նարեկ Կիրակոսյան