Շվեդական «Բրոմապոյկարնան» հրաժեշտ է տվել Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Անդրե Կալիզիրին։ 35-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրացել է, և կողմերը որոշել են չերկարաձգել այն, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կալիզիրը 2023 թվականից էր խաղում «Բրոմապոյկարնայում»։ Կարիերայի ընթացքում նա հանդես է եկել շվեդական, դանիական ու հունական ակումբներում։ Անդրե Կալիզիրը Հայաստանի հավաքականում նորամուտը նշել է 2018 թվականին …

