Նաիր Թիկնիզյանը՝ Հայաստանի հավաքականն ընտրելու որոշման, Թուրքիայի դեմ հիշարժան խաղի ու աշխատավարձի չափի մասին

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Սերբական «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը Նոբել Առուստամյանի հետ ծավալուն հարցազրույցում խոսել է Հայաստանի ազգային հավաքականում խաղալու որոշման ու այլ հարցերի շուրջ։

«Ես խաղացել եմ Ռուսաստանի երիտասարդական հավաքականում ու ծրագրում էի հանդես գալ նաև այդ երկրի ազգային թիմում: Տարիներ առաջ ասել եմ, որ ինձ Հայաստանի հավաքականի խաղացող չեմ զգում: Նպատակս Ռուսաստանի հավաքականում ուժերս փորձելն էր:

Թուրքիայի դեմ խաղից առաջ հասկացա, որ պահը եկել է ու շատ եմ ցանկանում մասնակցել այդ դիմակայությանը: Նման որոշում կայացրի հորս հետ զրույցի շնորհիվ ու Էդուարդ Սպերցյանի հետ շփման արդյունքում: Հասկացա, որ ընտրելով պատմական հայրենիքս՝ կլինեմ ավելի օգտակար ու կկարողանամ ցույց տալ ցանկությունս ու ձգտումս: Ոչ մի անգամ չեմ ափսոսացել այդ որոշման համար։

Հավաքականում անցկացրած յուրաքանչյուր խաղ հիշում եմ, բայց առանձնանում են երկուսը։ Առաջինը Թուրքիայի դեմ արտագնա հանդիպումն է, և ինձ մեղավոր եմ համարում բաց թողած գոլում: Այդ դրվագը շատ եմ դիտել ու հասկանում էի, որ եթե մի քիչ ավելի լավ գործեի, գրոհը կարող էր և չլինել: Երկրորդ հանդիպումն Ուելսի դեմ էր, երբ գրավեցի սեփական դարպասը: Խաղին հաջորդած 24 ժամը շատ ծանր էր, անդադար մեղադրում էի ինձ:

Հիմա ապրում եմ սերբական մշակույթում, բնակվում եմ սերբերի մեջ, բայց ինձ համարում եմ հայկական արմատներով ռուս մարդ։ Երեք անձնագիր ունենալը շատ հարմար է։ Հավանաբար, ամենաշահավետը սերբական անձնագիրն է։

Սերբիայում ավելի քիչ եմ վաստակում, քան Ռուսաստանում: Մաքուր աշխատավարձս 600 հազար եվրո է: «Լոկոմոտիվում» ստանում էի տարեկան շուրջ 750 հազար: Հասկանում էի, որ պայմանները վատանում են, բայց ուզում եմ խաղալ Եվրոպայում»,- ասել է 26-ամյա ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ Նաիր Թիկնիզյանը 2023 թվականին է նորամուտը նշել Հայաստանի հավաքականում, որի կազմում անցկացրել է 26 խաղ ու խփել 1 գոլ։