«Սուտ խոսացողին լիքը բազմակետ»․ վիճաբանություն՝ Երևանի ավագանու նիստում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
Բոլորը

««Մայր Հայաստան» շարժման առաջնորդը Անդրանիկ Թևանյանն է, մենք էլ մասնակցել ենք ընտրություններին, այո՛, մեզ շատ տարբեր քաղաքական ուժեր սատարել են, բայց և՛ Գյումրիում, և՛ Էջմիածնում հստակ երևաց, որ «Մայր Հայաստանը» ունի քաղաքացիական կոնկրետ աջակցություն, ուզեք դա, թե չուզեք»,- այս մասին Երևանի ավագանու նիստի ընթացքում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

«Երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանն էլ արդեն Իլհամ Ալիևին է շնորհակալություն հայտնում, չգիտեմ, այդտեղ ինչ-որ ասում եք՝ գուբերնիա, եսիմ ինչ, բան, Եվրամիությանն անդամակցության պրոցես ենք սկսում, դուք, իբրև թե, շատ լավ իմանալով, որ դա տեղի չի ունենալու, բայց հեշտ է մարդկանցից էմոցիա գողանալ ազատ վիզային ռեժիմի հետ կապված թափահարելով, մեկ էլ էլի գնում է, մեկ էլ Ալիևից հետո, Վլադիմիր Վլադիմիրովիչ, и мне, и вам спасибо։ Հիմա ո՞վ է գուբերնատորը, հը՞։

Սարգսյան Արամն ասում էր, որ բան լինի, հանկարծ Արայիկ Հարությունյանին գողանան, մենք էլ Ալիևին կգողանանք։ Հիմա Արամ Սարգսյանը իրենց տանն է, Իլհամ Ալիևն՝ իրենց, Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում, դե գողացեք Իլհամ Ալիևին»,- Սուքիասյանի այս խոսքերից հետո նիստերի դահլիճում իրարանցում սկսվեց «Հանրապետություն» և «Մայր Հայաստան» խմբակցությունների միջև, Ավինյանից մի քանի րոպե պահանջվեց, որպեսզի հանդարտեցնի բոլորին։

Մանրամասները՝ տեսանյութում։