Օդանավի կործանման հետաքննությունը կարող է տարիներ տևել․ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի փոխնախագահ

Լուրեր

01.10.2026 | 11:25
Ուկրաինան անցնում է «առավելագույն խնայողության ռեժիմի». ռազմական բյուջեին չի բավարարում 27 միլիարդ դոլար
01.10.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ
01.10.2026 | 11:08
«Մենք կա՛մ պայթեցնում ենք նրանց, կա՛մ գործարք ենք կնքում»․ Թրամփը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին
01.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 10:57
10 մլրդ դրամ՝ պարգևավճարների համար
01.10.2026 | 10:52
Պաշտպանական բյուջեն 47 մլրդ դրամով կավելանա՝ հասնելով 613 միլիարդ դրամի
01.10.2026 | 10:50
Փակվել են Բերդի նախկին համայնքապետի ընտանիքին պատկանող գազալցակայանները
01.10.2026 | 10:44
Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել զորամաս․ թերություններ են արձանագրվել
01.10.2026 | 10:36
Oդային ճանապարհով Գերմանիայից Հայաստան են ներմուծվել տոհմային երինջներ
01.10.2026 | 10:33
2027-ի բյուջեն՝ 3 տրիլիոն 603.8 միլիարդ դրամ․ դեֆիցիտը կկազմի շուրջ 468.2 միլիարդ դրամ
01.10.2026 | 10:25
Flydubai ավիաընկերությունը դադարեցրել է դեպի Իսրայել չվերթները՝ ինքնաթիռում միջադեպից հետո
01.10.2026 | 10:21
Հայտնի են Կիպրոս – Հայաստան հանդիպման մրցավարները
01.10.2026 | 10:17
Նավթի գները նվազել են
01.10.2026 | 10:02
ՀՀ-ն 250 մլն եվրո վարկ է վերցնելու՝ բյուջեի պակասուրդը լրացնելու համար
01.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի օդանավի կործանման հետ կապված այդ երկրում հանձնաժողով է ստեղծվել, հետաքննությունը դեռևս շարունակվում է: Վերջնական զեկույցը դեռևս պատրաստ չէ։ Այս մասին հայտարարել է «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ընկերության փոխնախագահ Իլհամ Ամիրովը՝ J2-8243 չվերթին նվիրված նամականիշի թողարկման ժամանակ:

Նրա խոսքով՝ նախնական զեկույցում արդեն նշված է, որ թռիչքի ընթացքում տեղի է ունեցել օդանավի թռիչքին անօրինական ֆիզիկական միջամտություն։

«Սև արկղի վերծանումից հետո պարզ դարձավ, որ ինքնաթիռի երեք կենսական համակարգեր միաժամանակ շարքից դուրս են եկել: Սա տեղի է ունեցել ինքնաթիռի վրա արտաքին ուժի ազդեցության պատճառով»,- ասել է նա։

Ամիրովը հավելել է, որ վթարի հետաքննությունը կարող է տարիներ տևել։

«Միջազգային իրավունքի համաձայն, աշխարհի ցանկացած վայրում տեղի ունեցած վթարների վերաբերյալ կարգավորող փաստաթղթերը սովորաբար խորհուրդ են տալիս հետաքննությունն ավարտել միջադեպից հետո մեկ տարվա ընթացքում։ Սա պահանջ չէ, այլ առաջարկություն։ Արդյունքները կարևոր են։ Դրանք հետագայում տարածվում են բոլոր համաշխարհային ավիացիոն կազմակերպություններում՝ նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար»,- ասել է նա՝ միաժամանակ հավելելով, որ, անհրաժեշտության դեպքում, ավիավթարների հետաքննությունները կարող են տևել տարիներ։

Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում վթարի էր ենթարկվել «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) J2-8243 չվերթի Embraer 190AR ուղևորատար օդանավը։ Դրանում եղել է 67 մարդ՝ 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Վթարի հետևանքով զոհվել է 38 մարդ, 29-ը՝ ողջ մնացել։ Աղետի պատճառը, ըստ ադրբեջանական կողմի, ռուսական հակաօդային հրթիռային հարվածն է եղել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի