Արարատ Միրզոյանը գորգ և վինիլային սկավառակի նվագարկիչ է նվեր ստացել ղազախ գործընկերներից

Լուրեր

30.10.2026 | 14:46
Հայտնի է՝ երբ է բացվելու «Միլանի» և «Ինտերի» նոր ստադիոնը
30.10.2026 | 14:36
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
30.10.2026 | 14:27
Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:19
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար․ Աբիսողոմոնյան
30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
Բոլորը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նվեր է ստացել Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևից։ Ղազախ գործընկերը Միրզոյանին ղազախական ավանդական գորգ է (սըրմակ) նվիրել։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է պաշտոնյայի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած ձևաթղթից։ 

ՀՀ ԱԳ նախարարը վարչապետի պատվիրակության կազմում մեկնել էր Ղազախստան: Այցի շրջանակներում Ղազախստանի ԱԳ նախարարի անունից ՀՀ ԱԳ նախարարին փոխանցվել է արարողակարգային նվերը:

Գնորոշման համար ԱԳ նախարարությունը հայցել է ԿԿՀ աջակցությունը։ Կառույցը հայտնել է, որ գորգի մոտավոր արժեքը կազմում է 159 000 ՀՀ դրամ։

Նույն այցի շրջանակում ԱԳ նախարարը նվեր է ստացել նաև Ղազախստաանի նախագահից։ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Միրզոյանին 99 000 դրամ արժողությամբ վինիլային սկավառակի նվագարկիչ է նվիրել։ 

Հիշեցնենք՝ «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում սահմանվել են հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու վերաբերյալ նոր կանոններ։ Ըստ այդ կարգավորումների՝ պետությանը կամ համայնքին են հանձնվում պետական, պաշտոնական այցերի, միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակում տրվող նվերները, եթե դրանց արժեքը գերազանցում է 60,000 ՀՀ դրամը:  

Անի Թամրազյան