Երևանի կայազորի զինվորական դատախազ Գևորգ Խալաթյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից։ Այս տեղեկությունը հայտնում են իրավապահ համակարգում Factor TV-ի աղբյուրները։ Նշենք, որ Գլխավոր դատախազի սեպտեմբերի 2-ի հրամանով Գևորգ Խալաթյանը տեղափոխվել է Լոռու կայազորի զինվորական դատախազի պաշտոնին, որից հետո, փաստորեն, դիմում է գրել պաշտոնից ազատվելու մասին։ Գլխավոր դատախազությունից դեռևս պաշտոնական տեղեկատվություն չենք ստացել։ Արաքս Մամուլյան

