Հունիսի 7-ը․ ԿԸՀ նախագահը` խորհրդարանական ընտրությունների հավանական օրվա մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների հավանական օրը:

«Ընտրությունների օրը նշանակում է նախագահը: Նախագահի հրամանագիրը դեռևս չի եղել: Բայց բոլորը ընտրությունների օրը արձանագրել են՝ հունիսի 7-ը: Ինչով է դա պայմանավորված. Սահմանադրության համաձայն՝ ընտրությունները պետք է տեղի ունենան հունիսի 2-ից 12-ն ընկած շրջանում։ Իմ նշած ժամանակահատվածում միակ կիրակին հունիսի 7-ն է։

Նախագահի լիազորությունն է այդ տասնօրյա ժամկետում նշանակել ընտրության օրը»,- ասել է նա:

Ըստ նրա՝ եթե նախագահը որոշի այլ օր նշանակել, ապա կառաջանա շղթայական իրավակարգավորումների անհրաժեշտություն, մասնավորապես՝ այդ օրը ոչ աշխատանքային հայտարարելու հարցում:

«Այս ընտրություններին, կարող եմ ձեզ արդեն իսկ տեղյակ պահել, որ մոնիթորինգի և վերահսկողության մի շարք գործիքներ ենք մենք կիրառելու։ Քարոզարշավի և ընդհանրապես ընտրական գործընթացների ֆինանսական թափանցիկության և ֆինանսավորման օրինականության գործընթացն ավելի պատշաճ և ժամանակակից գործիքակազմերի կիրառմամբ իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ մոնիթորինգային ծրագրեր է կիրառելու։ Դրանք հնարավորություն կտան մեզ համացանցում տեղի ունեցող գործընթացը, քարոզչությունը ավելի փաստարկված և հնարավորինս ընդգրկուն ծավալներով դիտարկել, մոնիթորինգի ենթարկել»,- նշել է Հովակիմյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։