Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը, դիմելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներին, պնդել է, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով արտերկրից Հայաստան «100 հազարավոր մարդիկ» են բերվել։ «Ընտրական տուրիզմը հիմնադրեցիք, դրսից 100 հազարավոր մարդիկ բերեցիք, ընտրություններին մասնակցեցին։ Մարդիկ, որոնք իրենց տան տեղը չէին հիշում, եկան, ընտրություն արեցին, գնացին ու ասացին՝ …

