Բաքուն պնդում է՝ մահափորձեր է կանխել․ հակաահաբեկչական գործողություններ են իրականացվել 5 երկրներում, 10 մարդ ձերբակալվել է

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) կողմից իրականացված հակաահաբեկչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում բացահայտվել են Ադրբեջանի և օտարերկրյա պետությունների քաղաքացիների կողմից կատարված հանցավոր գործողություններ, որոնք կապված են գաղտնի կազմակերպչական գործունեության, ահաբեկչության նախապատրաստման և ահաբեկչության ֆինանսավորման հետ։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել են Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության մամուլի ծառայությունից։

Հաղորդվում է, որ նշված միջոցառումների շրջանակում պարզվել է, որ Վուգար Աբդուլլաևը, որը նախկինում դատապարտվել էր «Սումգայիթի համայնք» անվանումով ահաբեկչական խմբավորման կազմում հանցավոր գործողություններ կատարելու համար, հանցավոր համաձայնության է եկել Ադրբեջանի քաղաքացիներ Ջալալ Հաջիևի, Ջավիդ Ալիևի, Նիջաթ Ահմեդովի, Նազիմ Ալիևի, Իլքին Հասանզադեի և այլ անձանց հետ՝ Ադրբեջանում հասարակական և կրոնական գործիչների դեմ մահափորձեր իրականացնելու նպատակով։ Նրանց գաղտնի հանդիպումներն ու հեռախոսային խոսակցությունները սահմանված կարգով արձանագրվել և փաստաթղթավորվել են։

Հարուցված քրեական գործի շրջանակում իրականացված քննչական և օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցավոր խմբավորման անդամները, Ադրբեջանի՝ նախապես թիրախ ընտրված քաղաքացիների դեմ մահափորձեր իրականացնելու նպատակով ուսումնասիրել են նրանց տեղաշարժի մշտական երթուղիներն ու անձնական պահպանության վիճակը, տեղեկություններ հավաքել, ինչպես նաև պայմանավորվել են ծրագրված հանցավոր գործողությունները կատարելուց հետո թաքնվել արտերկրում գտնվող հակամարտության գոտիներում։

Բացի այդ՝ հետաքննության ընթացքում պարզվել է, որ հանցավոր խմբավորման անդամ Ջալալ Հաջիևը՝ ինչպես անմիջականորեն, այնպես էլ երկրից դուրս գտնվող Ադրբեջանի  քաղաքացիներ Այխան Հուսեյնովի, Էլշան Ասկերովի, Ֆահրեդդին Իմանովի, Նաիլ Ռասուլովի, Էլգյուն Իսմայիլովի և այլ անձանց միջոցով, կրիպտոարժութային համակարգերի միջոցով կազմակերպել է Ադրբեջանի Հանրապետության սահմաններից դուրս կրոնական արմատականության հողի վրա զինված հակամարտություններին, այդ թվում՝ միջազգային ճանաչում ունեցող ահաբեկչական կազմակերպություններին, մասնակցող անձանց ֆինանսավորումը։ Այդ անձանց կողմից ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված հանցագործությունների կատարման կապակցությամբ ձեռք են բերվել բազմաթիվ հավաստի ապացույցներ՝ սոցիալական ցանցերում տեղադրված կեղծ գովազդների միջոցով տարբեր կրոնական ծեսերի քողի տակ հավաքված միջոցների աղբյուրի, ինչպես նաև դրամական փոխանցումների մեխանիզմների վերաբերյալ։

Այլ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել է հանցավոր խմբավորման անդամների լայն շրջանակ, որը բաղկացած է տարբեր երկրներում բնակվող և միջազգային ահաբեկչության ֆինանսավորմանը մասնակցող անձանցից։ Հինգ երկրների տարածքում զուգահեռաբար իրականացված հակաահաբեկչական միջոցառումների արդյունքում, ընդհանուր առմամբ, ձերբակալվել է խմբավորման 10 անդամ։ Արտերկրում ձերբակալվածներից մեկը՝ Էլշան Ասկերովը, արտահանձնվել է Ադրբեջանին։ Չի նշվում, թե որ երկրների մասին է խոսքը։

Հանցավոր խմբավորման անդամներ Վուգար Աբդուլլաևը, Ջալալ Հաջիևը, Ջավիդ Ալիևը, Նիջաթ Ահմեդովը, Նազիմ Ալիևը, Իլկին Հասանզադեն, Այխան Հուսեյնովը, Էլշան Ասկերովը, Ֆահրեդդին Իմանովը, Նաիլ Ռասուլովը և Էլգյուն Իսմայիլովը քննվող քրեական գործի շրջանակում որպես մեղադրյալներ քրեական պատասխանատվության են ենթարկվել Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի 214-1, 218.1, 28, 277 հոդվածներով՝ ահաբեկչության ֆինանսավորում, հանցավոր խմբավորման (կազմակերպության) ստեղծում, պետական կամ հասարակական գործչի կյանքի դեմ ոտնձգության նախապատրաստում, ինչպես նաև այլ հոդվածներով։

Դատարանի որոշմամբ՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Հաղորդվում է, որ քրեական գործի շրջանակում քննչական և օպերատիվ միջոցառումները շարունակվում են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի