Մեծ չափով գումարներ էին ուզում տեղափոխել ՀՀ՝ քյաբաբների ու շալվարների պրոցեսն ապահովելու համար․ Արայիկ Հարությունյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ազգային ժողովում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարեկան զեկույցի քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, ապատեղեկատվության տարածմանն ու կիբեռհարձակումների կանխմանը:

Խորհրդարանական քննարկման ընթացքում Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ ընտրությունների ժամանակ գործարկվել են պետության զավթմանն ուղղված մեխանիզմներ, որոնք աշխատել են երեք հիմնական ուղղություններով՝ ֆինանսական, կիբեռվտանգներ ստեղծելու և ապատեղեկատվության տարածման:

Ելույթում նաև նշվեց ֆեյքային հաշիվների և կեղծ օգտատերերի միջոցով իրականացվող արշավների մասին, որոնք, ըստ Հարությունյանի, ազդեցություն չեն ունեցել հանրային լայն շրջանակների վրա:

Անդրադառնալով ֆինանսական միջոցների ներհոսքին՝ շեշտվեց, որ արտերկրի բիզնեսներից փորձեր են արվել խոշոր գումարներ տեղափոխել Հայաստան. «Շատ մեծ քանակությամբ, հարգելի՛ գործընկերներ, գումարներ էին փորձում տեղափոխել Հայաստանի Հանրապետություն դրսի իրենց բիզնեսներից… Մեր պատկան մարմինները կարողացել են շատ արդյունավետորեն սա կանխել»:

Բացի այդ, ներկայացվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի վրա իրականացված կիբեռհարձակումների մանրամասները: Ըստ Հարությունյանի՝ արտերկրի կենտրոններից կատարված հարձակման նպատակն է եղել խափանել կայքի աշխատանքը և տպավորություն ստեղծել, թե ընտրությունների արդյունքների ամփոփումը դադարեցվել է: Սակայն մասնագետներին հաջողվել է կանխել կայքի խափանումը:

«Քյաբաբների» և «շարվարների» մասին խոսելիս Հարությունյանը նկատի է ունեցել 2026-ի ԱԺ ընտրարշավի ընթացքում «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչների վերաբերյալ ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրությունները, որոնք հրապարակել է Հակակոռուպցիոն կոմիտեն։

Հակակոռուպցիոն կոմիտեն Արտաշատում ընտրակաշառքի վերաբերյալ վարույթով հրապարակել էր գաղտնալսումներ, որոնցից մեկում խոսվում էր շալվար գնելու և գումար ստանալու մասին։ Իրավապահները դա դիտարկել էին ենթադրյալ ընտրակաշառքի սխեմայի համատեքստում։ «Ուժեղ Հայաստանը» մեղադրանքները հերքում էր՝ դրանք քաղաքական հետապնդում համարելով։

«Քյաբաբի» պատմությունը ևս գաղտնալսումից էր․ հրապարակված խոսակցության մեջ գումարի մասին խոսող անձը, զգուշացվելուց հետո, ըստ հրապարակված մեջբերման, ասում էր՝ «փող չեմ ասի, կասեմ՝ քյաբաբ»։ Դրանից հետո «քյաբաբը» քաղաքական խոսույթում դարձավ այդ ընտրակաշառքի գործերի խորհրդանշական արտահայտություններից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան