«100 հազարավոր ընտրողներ են բերել»․ Արփի Դավոյանի պնդումը չի հաստատվում ԱԱԾ տվյալներով 

Լուրեր

04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:34
Բաքուն պլանավորում էր Ղարաբաղ վերադարձնել 140,000 ադրբեջանցու, սակայն ընդամենը 40,000-ն է բնակվում․ ինչու է ծրագիրը ձախողվում
04.11.2026 | 18:23
Կարևոր բան պիտի լիներ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:20
ԵՄ-ին հայտ ներկայացնելու ժամկետ՝ Փաշինյանից․ ո՞րն է ՀՀ-ի եվրոպական ուղու հաջորդ քայլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:15
ՊՆ-ն դադարեցնում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
04.11.2026 | 18:12
Ըստ ՔԿ-ի՝64.5 մլրդ դրամի վնաս է հասցվել ՀԷՑ-ին // ՌԴ-առաջարկել է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 18:03
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավասու մարմիններին
04.11.2026 | 17:53
Աբովյան համայնքին կվերադարձվի 1,24 մլրդ դրամ արժողությամբ մանկապարտեզը, որը վաճառվել էր տնօրենի որդու ղեկավարած ընկերությանը
Բոլորը

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը, դիմելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներին, պնդել է, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով արտերկրից Հայաստան «100 հազարավոր մարդիկ» են բերվել։

«Ընտրական տուրիզմը հիմնադրեցիք, դրսից 100 հազարավոր մարդիկ բերեցիք, ընտրություններին մասնակցեցին։ Մարդիկ, որոնք իրենց տան տեղը չէին հիշում, եկան, ընտրություն արեցին, գնացին ու ասացին՝ շուտ գնանք երկրից, որ հանկարծ իրավիճակը խառնվի, երեխեքի հետ ենք»,- ԱԺ նիստում հայտարարել էր Դավոյանը։

Factor TV-ն ընտրություններից առաջ և հետո անդրադարձել է Ռուսաստանից ընտրություններին մասնակցելու նպատակով մեծ թվով ՀՀ քաղաքացիների Հայաստան տեղափոխելու մասին պնդումներին։

Ազգային անվտանգության ծառայությունից ստացված սահմանահատումների վիճակագրությունը, սակայն, չի հաստատում «100 հազարավոր» ընտրողների զանգվածային ներհոսքի մասին պնդումը։

Ըստ ԱԱԾ տվյալների՝ 2026 թվականի մայիսի 1-ից հունիսի 7-ը Ռուսաստանից Հայաստան ժամանել է 33,168 ՀՀ քաղաքացի։ Սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է ընդամենը 3,358-ով։

Ավելին՝ նույն ժամանակահատվածում բոլոր երկրներից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների ընդհանուր թիվը ոչ թե աճել, այլ նվազել է 9,719-ով՝ կազմելով 199,447։

Այսինքն՝ ընտրություններից առաջ ՀՀ քաղաքացիների ընդհանուր զանգվածային ներհոսք չի արձանագրվել, իսկ Ռուսաստանից ժամանած ՀՀ քաղաքացիների աճը եղել է մի քանի հազար, ոչ թե «100 հազարավոր»։

Նախընտրական շրջանում, այնուամենայնիվ, տարածվել էին Հայաստան մեկնելուն աջակցելու վերաբերյալ հրապարակային հայտարարություններ։

Մայիսի 15-ին Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի տարածաշրջանային բաժանմունքը սոցիալական ցանցերում հայտնել էր, որ պատրաստ է աջակցել Կրասնոդարում բնակվող ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան մեկնելու կազմակերպմանը՝ ընտրություններին մասնակցելու նպատակով։

Մայիսի 31-ին բլոգեր Միկա Բադալյանը ևս Telegram-ի իր ալիքում հայտարարել էր, որ Ռուսաստանում բնակվող հայերի համար հնարավորություն է ստեղծվել կազմակերպելու Հայաստան մեկնելը՝ ընտրություններին մասնակցելու համար։

Փաստացի սահմանահատումների տվյալները ցույց են տալիս, որ Ռուսաստանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը նախորդ տարվա համեմատ որոշակիորեն աճել է՝ 3,358-ով, մինչդեռ բոլոր երկրներից ժամանած ՀՀ քաղաքացիների ընդհանուր թիվը նվազել է։

Հետևաբար՝ առկա պաշտոնական վիճակագրությունը չի հաստատում Արփի Դավոյանի պնդումը, թե ընտրություններին մասնակցելու նպատակով արտերկրից Հայաստան են բերվել «100 հազարավոր մարդիկ», քանի որ անգամ ընդհանուր ՀՀ քաղաքացիների ժամանումների ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է։ Իսկ թե Հայաստան ժամանածներից կոնկրետ քանիսն է եկել հատուկ ընտրություններին  նպատակով, միայն սահմանահատումների տվյալներով պարզել հնարավոր չէ։

Մարիա Խաչատրյան