Թուրքիայի Բոլուի քաղաքապետ, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) անդամ Թանջու Օզջանը քննադատությունների կենտրոնում է հայտնվել հայերի հասցեին վիրավորական արտահայտությունների համար: Մասնավորապես, ապրիլի 5-ին X-ի իր միկրոբլոգում նա Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանին հայ է անվանել՝ դա օգտագործելով որպես նվաստացնող հանգամանք: Օջալանի ծննդյան օրվան նվիրված գրառման մեջ Օզջանը գրել է. «Եթե քո հայ հայրը …