Ֆիդանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Իրանը, կարծես, պատրաստ են փոխզիջման

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Իրանը, կարծես, պատրաստ են փոխզիջման՝ միջուկային համաձայնագիր ապահովելու համար, սակայն զգուշացրել է, որ բանակցությունների ընդլայնումը՝ ներառելով Իրանի բալիստիկ հրթիռների ծրագիրը, կարող է հանգեցնել «ոչինչի՝ բացի մեկ այլ պատերազմից»։

Իրանը և Միացյալ Նահանգները վերսկսել են բանակցությունները անցյալ շաբաթ՝ առաջին անգամ 2025 թվականի հունիսին Իսրայելի հետ «12-օրյա պատերազմից» ի վեր, որի ընթացքում Վաշինգտոնը հարվածներ հասցրեց իրանական միջուկային օբյեկտներին։

Financial Times-ին տված հարցազրույցում Ֆիդանը նշել է, որ Վաշինգտոնը ճկունություն է ցուցաբերել իր վաղեմի պահանջի հարցում, որ Իրանը դադարեցնի ուրանի հարստացումը, որը նախորդ բանակցությունների հիմնական խոչընդոտն էր, մինչդեռ Թեհրանը պնդում է, որ իրավունք ունի հարստացնել ուրանը՝ որպես Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի ստորագրող կողմ։ Ֆիդանը կարծում է, որ Իրանն «իսկապես ցանկանում է իրական համաձայնության գալ» և կընդունի հարստացման մակարդակի սահմանափակումներ ու խիստ ստուգումների ռեժիմ, նման 2015 թվականին համաշխարհային տերությունների հետ կնքված միջուկային համաձայնագրին։

«Դրական է, որ ամերիկացիները, կարծես, պատրաստ են հանդուրժել իրանական հարստացումը հստակ սահմանված սահմաններում։ Իրանցիներն այժմ գիտակցում են, որ պետք է համաձայնության գան ամերիկացիների հետ, իսկ ամերիկացիները հասկանում են, որ իրանցիներն ունեն որոշակի սահմանափակումներ։ Անիմաստ է փորձել պարտադրել դրանք»,- ասել է նա։

Այնուամենայնիվ, Ֆիդանը զգուշացնում է, որ առաջընթացը կարող է կանգ առնել, եթե Վաշինգտոնը պնդի միաժամանակ մի քանի խնդիրների լուծման հարցում, այդ թվում՝ Իրանի բալիստիկ հրթիռների զինանոցի և տարածաշրջանային զինյալ խմբավորումներին նրա աջակցության։

ԱՄՆ բանագնացներ Սթիվ Ուիթկոֆը և Ջարեդ Քուշներն անցյալ շաբաթ Մասկատում անուղղակի բանակցություններ են վարել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ՝ Թուրքիայի, Կատարի, Օմանի և Եգիպտոսի կողմից միջնորդական ջանքերի ակտիվացումից հետո։ Ե՛վ Վաշինգտոնը, և՛ Թեհրանը քննարկումները որակել են որպես դրական առաջին քայլ և նշել, որ սպասվում է բանակցությունների ևս մեկ փուլ, չնայած դիվանագետները զգուշացրել են, որ համաձայնության հասնելը դժվար կլինի։

Ֆիդանը նշել է, որ մտահոգված է, որ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն կարող է փորձել ազդել Թրամփի դիրքորոշման վրա՝ նշելով, որ Իսրայելը առաջնահերթություն է տալիս տարածաշրջանում ռազմական գերազանցության պահպանմանը։

«Իսրայելի համար տարածաշրջանում ռազմական գերազանցության դիրքի պահպանումը կենտրոնական առաջնահերթություն է։ Իրանական հրթիռների առկայությունը բարդացնում է այդ նպատակը»,- ասել է Ֆիդանը։

Թուրք պաշտոնյան ընդգծել է, որ ցանկացած համաձայնագիր պետք է խուսափի 2015 թվականի համաձայնագրի թերությունների կրկնությունից, որոնք, նրա խոսքով, տարածաշրջանային պետություններին մեկուսացված զգացում են տալիս։ Նա նաև հավելել է՝ Իրանի ղեկավարությունը գիտակցում է այն ճնշումը, որի առջև կանգնած է անցյալ տարի Իսրայելի հետ պատերազմից և վերջին հակակառավարական բողոքի ցույցերից հետո, որոնք, նրա խոսքով, հիմնականում պայմանավորված էին տնտեսական դժվարություններով։

«Այսպիսով, նրանք գիտեն, որ պատժամիջոցների հարցը պետք է լուծվի»,- ասել է նա։

Ֆիդանը նաև նշել է, որ ԱՄՆ ռազմական հարվածները, հավանաբար, չեն հանգեցնի Իրանում ռեժիմի փոփոխության։

«Ես չեմ կարծում, որ ռեժիմի փոփոխություն տեղի կունենա։ Կառավարական հաստատությունները և որոշ թիրախներ կարող են լուրջ հարվածներ ստանալ կամ ոչնչացվել, բայց ռեժիմը որպես քաղաքական միավոր կշարունակի գործել»,- հայտարարել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի