«Մի խփեք ընկած առյուծներին չախկալներին հաճոյանալու համար»․ Աղազարյանը ԱԺ ամբիոնից ասմունքեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

«Ես իհարկե այնքան չկամ, որ ինձ թույլ տամ քննադատել պարոն Հակոբ Մովսեսին։ Ես ուղղակի կկիսվեմ իմ մտքերով և եթե ինչ-որ տեղ, համենայնդեպս, անցնեմ չափը՝ կներեք, ներող կլինեք»,- այսպես ԱԺ-ում սկսեց իր ելույթը անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը, որը ժամանակին եղել է Դաշնակցության շարքերում։

Հիշեցնենք՝ «Հայաստան» խմբակցությունը պնդում է՝ Հակոբ Հակոբյանը, լինելով ՀՌՀ անդամ, «1-in.am» լրատվական կայքին տված հարցազրույցում քաղաքական գնահատականներ է հնչեցրել Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության հասցեին, և այդ գնահատականներն ուղեկցվել են ատելության քարոզով: Քաղաքական տարբեր ընդդիմախոսների վերաբերյալ տրվել են ձևակերպումներ:

Բանը հասավ նրան, որ Աղազարյանը ասմունքեց ԱԺ ամբիոնից, ասաց՝ ստեղծագործել է Դաշնակցության գործունեության կասեցման տարիներին։

Նորից ժամանակը կանգնել է,
Ամեն ինչ կսկսվի նորից,
Եվ ապագան հաստատ գալու է,
Որ կրկին դատավոր լինի։

Մի՛ խփեք ընկած առյուծներին՝
Չախկալներին հաճոյանալու համար,
Մի՛ կտրեք հսկա կաղնիներ՝
Թփերին կռանալու համար․․․։

«Պարոն Հակոբ Մովսես, ես ներողություն եմ խնդրում, բայց կողմ եմ քվեարկելու «Հայաստան» դաշինքի առաջարկությանը, որովհետև սահմանադրականությունը իմ համար ամեն ինչից վեր է, և պատահական չէ, որ մեր կուսակցությունը կոչվում է Հայաստանի միասնական ազգային սահմանադրական կուսակցություն»,-նշեց Աղազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։