Թուրքիայում մեկնարկել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ հիմնական դատավարությունը՝ նրա կալանավորումից գրեթե մեկ տարի անց։ Ըստ պետական «Անադոլու» լրատվական գործակալության՝ ընդդիմադիր քաղաքական գործիչ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր քաղաքական հակառակորդ Իմամօղլուին սպառնում է, ընդհանուր առմամբ, ավելի քան 2000 տարվա ազատազրկում։ Դատավորը հայտարարել է, որ դատական նիստերը կանցկացվեն շաբաթական չորս օր՝ երկուշաբթիից հինգշաբթի, …

