Թուրքիայում սկսվել է Ստամբուլի ընդդիմադիր  քաղաքապետի դեմ դատավարությունը

Լուրեր

06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
06.06.2026 | 11:21
ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորի 6 թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը. նրանց ձերբակալելու որոշում է կայացվել
06.06.2026 | 11:03
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
06.06.2026 | 10:42
«Պիտի մինիմում մե 10 ձեն բերե». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
06.06.2026 | 10:33
Ըստ մեղադրանքի՝ Նորակերտի նախկին ղեկավարը յուրացրել է շուրջ 40 գույք՝ համայնքի հողեր, շենքեր և ավտոմեքենաներ
06.06.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.06.2026 | 10:00
Այսօր Հայաստանում լռության օր է
06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:09
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
06.06.2026 | 00:06
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
Բոլորը

Թուրքիայում մեկնարկել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ հիմնական դատավարությունը՝ նրա կալանավորումից գրեթե մեկ տարի անց։ Ըստ պետական ​​«Անադոլու» լրատվական գործակալության՝ ընդդիմադիր քաղաքական գործիչ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր քաղաքական հակառակորդ Իմամօղլուին սպառնում է, ընդհանուր առմամբ, ավելի քան 2000 տարվա ազատազրկում։ Դատավորը հայտարարել է, որ դատական ​​նիստերը կանցկացվեն շաբաթական չորս օր՝ երկուշաբթիից հինգշաբթի, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Իմամօղլուին նախկինում մի շարք մեղադրանք էր առաջադրել, այդ թվում՝ «հանցավոր խումբ» հիմնադրելու և ղեկավարելու, ինչպես նաև կաշառակերության և խոշոր չափերի փողերի լվացման համար։ Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններն ու ընդդիմադիր գործիչները դատավարությունը համարում են քաղաքական դրդապատճառներով։ Նախկին քաղաքապետի հետ նույն գործով մեղադրվում է, ընդհանուր առմամբ, 407 մարդ, որոնցից 105-ը նախնական կալանքի տակ են։

Մեղադրյալի կինը՝ Դիլեք Իմամօղլուն, դատավարության մեկնարկից առաջ dpa լրատվական գործակալությանն ասել է, որ Թուրքիան այժմ օրենքի գերակայության կարևոր փորձություն է անցնում:

«Մեր հույսը շատ մեծ է: Որովհետև մենք գիտենք, որ ճիշտ ենք, և մենք դրան հավատում ենք ամբողջ սրտով»,- ասել է նա՝ նշելով, որ լավ արդյունք կլինի ոչ միայն իր ամուսնու արդարացումը, այլև «հանրության վստահության վերականգնումը դատական ​​համակարգի նկատմամբ»:

2025 թվականի հուլիսի 16-ին թուրքական դատարանը նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին դատապարտեց մեկ տարի ութ ամիս ժամկետով ազատազրկման՝ Ստամբուլի գլխավոր դատախազ Աքին Գյուրլեքին ուղղված «հրապարակային վիրավորանքի» և «սպառնալիքների» համար: Իմամօղլուի դեմ հետաքննությունը սկսվել է հունվարին, այն բանից հետո, երբ նա նկարագրել է Գյուրլեքի «փտած» մտածողությունը և խոստացել «արմատախիլ անել» նրան «ազգային գիտակցությունից»: Սա Իմամօղլուի պատասխանն էր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության երիտասարդական թևի առաջնորդ Ջեմ Այդընի կալանավորման։

Իմամօղլուն հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները:

«Ես պայքարում եմ դատական ​​համակարգում չարաշահումների և այն որպես քաղաքական գործիք օգտագործելու դեմ: Սա մեր ազգի նկատմամբ իսկական վիրավորանք է»,- թուրքական Halk TV հեռուստաալիքը մեջբերել է ընդդիմադիր գործչի խոսքերը։

2022 թվականին էլ Իմամօղլուն դատապարտվել էր երկու տարի և յոթ ամիս ժամկետով ազատազրկման՝ Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհրդի (YSK) անդամներին վիրավորելու համար: Քաղաքական գործիչը քննադատել է նրանց 2019 թվականին Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքները չեղյալ համարելու որոշման համար, որոնց արդյունքում նա հաղթող էր ճանաչվել: Իմամօղլուն բողոքարկել է դատավճիռը, սակայն այն դեռևս չի քննարկվել:

Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է 2025 թվականի մարտի 19-ին՝ կաշառակերության և հանցավոր կազմակերպություն ղեկավարելու կասկածանքով: Ըստ որոշ տեղեկությունների՝ նա հետաքննվում էր ահաբեկչության, մասնավորապես, Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությանն (PKK) աջակցելու համար։ Մարտի 23-ի առավոտյան Իմամօղլուն դատարանի որոշմամբ ձերբակալվել էր, կասեցվել էին Ստամբուլի քաղաքապետի նրա լիազորությունները: Կուսակցության նախագահական նախնական ընտրություններում Իմամօղլուն ստացել է 13,2 միլիոն քաղաքացիների աջակցությունը, որը կազմում է երկրի բոլոր գրանցված ընտրողների մոտավորապես 20%-ը։

Ընդդիմադիր քաղաքական գործչի հետապնդումը հանգեցրել էր Թուրքիայում 2013 թվականից ի վեր բողոքի ամենամեծ ալիքին. նախկին քաղաքապետի ձերբակալությունից հետո 10 օրվա ընթացքում ամբողջ երկրում տեղի է ունեցել նրա աջակցության մոտ 220 ցույց:

54-ամյա Իմամօղլուն համարվում է Էրդողանի գլխավոր մրցակիցը 2028 թվականին նախատեսված Թուրքիայի նախագահական ընտրություններում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի