23 կարմիր քարտ ու զանգվածային բախում՝ Բրազիլիայի առաջնության խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Կրուզեյրոյի» ու «Աթլետիկո Մինեյրոյի» միջև ֆուտբոլի Բրազիլիայի առաջնության խաղում տեղի է ունեցել զանգվածային բախում։
Կրքերը թեժացել են «Կրուզեյրոյի» հարձակվող Կրիստիանի ու «Աթլետիկո Մինեյրոյի» դարպասապահ Էվերսոնի բախումից հետո։ Բախումը կանխելու համար խաղադաշտ են մտել ռազմական ոստիկանության աշխատակիցները։
Հանդիպման արձանագրությունում գլխավոր մրցավարը նշել է 23 կարմիր քարտ։ Այդ խաղում «Կրուզեյրոն» հաղթել է 1։0 հաշվով։