Բելգիայում Հայաստանի դեսպան և Եվրոպական Միությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահի դիվանագիտական հարցերով գլխավոր խորհրդական Սայմոն Մորդյուի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող գործընկերությանը, ինչպես նաև բարձրաստիճան փոխայցելություններին առնչվող հարցեր։ Այս մասին տեղեկացնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունից։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև մայիսին Երևանում նախատեսվող Եվրոպական քաղաքական համայնքի և …

