ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում ԱՄՆ քաղաքականությունը չի փոխվել. Վաշինգտոնը Հյուսիսատլանտյան դաշինքին Կիևի միացում չի ծրագրում, սակայն աջակցում է ԵՄ-ին Ուկրաինայի ինտեգրմանը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխխանցում է ՌԲԿ Ուկրաինան։ Լրագրողների հարցին՝ ինչպե՞ս է գնահատում անվտանգության երաշխիքները, որոնք նման են ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածով նախատեսվածին, և արդյո՞ք Ուկրաինան պատրաստ է …