Կկրճատվի պատժախցում մնալու ժամկետը․ դատապարտյալները մերձավոր ազգականների հետ չեն շփվի բացառիկ դեպքերում

Լուրեր

28.10.2026 | 11:26
Արման Ծառուկյանը տիտղոսի պաշտպանության մենամարտ կանցկացնի RAF-ում
28.10.2026 | 11:18
Վարդևանյանը բորբոքվեց․ «Եկե՛ք ու Նարեկ Կարապետյանից ներողություն խնդրեք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:13
Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ
28.10.2026 | 11:11
Թրամփն ասել էր «compatriot»՝ գործընկեր, Քեմբրիջի բառարանն աչքի անցկացրեք». Բաղդասարյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:03
Ուկրաինան հարվածել է Տուլայի մարզի «Ազոտ» քիմիական գործարանին
28.10.2026 | 10:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
28.10.2026 | 10:44
Իսրայելի ընտրություններում Նեթանյահուն և նրա գլխավոր մրցակիցը մեծամասնություն չեն ստանում
28.10.2026 | 10:40
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնարկում է աշխարհի առաջնությունում
28.10.2026 | 10:34
Լիլիթ Ստեփանյանի փոխարեն ԱԺ պատգամավոր կդառնա Էդգար Առաքելյանը
28.10.2026 | 10:22
Բորդյուժան հայտարարել է, թե Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից
28.10.2026 | 10:08
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը պարտությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում
28.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
28.10.2026 | 09:44
Կարեն Խաչանովը պարտվել է Կառլոս Ալկարասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Արդարադատության նախարարությունը առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել Քրեակատարողական օրենսգրքում։ Նախագծի հիմնական նպատակներից է կարգապահական տույժ կիրառելիս բացառել դատապարտյալներին իրենց մերձավոր ազգականների հետ հաղորդակցությունից (տեսակցություն, հեռախոսազանգ, տեսազանգ) ամբողջությամբ զրկելու հնարավորությունը։

Գործող օրենսդրությունը թույլ է տալիս կարգապահական խախտումների դեպքում դատապարտյալի նկատմամբ կիրառվող տույժերը, ինչպիսիք են տեսակցության, հեռախոսակապից կամ տեսազանգից օգտվելու իրավունքի սահմանափակումը, տարածվեն նաև նրանց ընտանիքի անդամների վրա։ Սակայն, ինչպես նշվում է նախագծի հիմնավորման մեջ, սա հակասում է միջազգային նորմերին, այդ թվում՝ «Եվրոպական բանտային կանոններին» և «Նելսոն Մանդելայի կանոններին»։ Այդ կանոնների համաձայն՝ ընտանիքի հետ շփման բացարձակ արգելքը չպետք է կիրառվի որպես տույժ, և նման սահմանափակումները կարող են կիրառվել միայն բացառիկ դեպքերում և այն դեպքում, երբ խախտումն ուղղակիորեն կապված է եղել հենց այդ հաղորդակցության հետ։

Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել Քրեակատարողական օրենսգրքի 47-րդ, 54-րդ, 106-րդ և 107-րդ հոդվածներում՝ սահմանելով, որ տեսակցության, հեռախոսակապից և տեսազանգից օգտվելու իրավունքի սահմանափակման դեպքում արգելվում է սահմանափակել դատապարտյալի հաղորդակցությունը մերձավոր ազգականների հետ, բացառությամբ այն դեպքերի, երբ պատժի կատարման կարգի խախտումը վերաբերել է հենց այդ հաղորդակցությանը։ Մեկուսացման առավելագույն ժամկետի կրճատում:

Նախագծի երկրորդ կարևոր փոփոխությունը վերաբերում է դատապարտյալներին պատժախցում կամ կարգապահական կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետներին։ Հիմք ընդունելով Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) զեկույցները, որտեղ նշվում է, որ մեկուսացումը պետք է կիրառվի միայն բացառիկ դեպքերում և հնարավորինս կարճ ժամանակով, առաջարկվում է կարգապահական գումարտակում պահվող դատապարտյալների համար կարգապահական կալանքի առավելագույն ժամկետը 15 օրից դարձնել 14 օր, ազատազրկման և ցմահ ազատազրկման դատապարտված անձանց պատժախուց տեղափոխելու առավելագույն ժամկետը 15 օրից դարձնել 14 օր։ Սահմանել, որ դատապարտյալը պատժախցում կարող է անընդմեջ պահվել 20 օրից ոչ ավելիի փոխարեն՝ 14 օրից ոչ ավելի։

Եվգենյա Համբարձումյան