Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Իրանի դեմ «ամենաուժեղ» հարձակման մասին

Լուրեր

28.10.2026 | 15:02
Երևանում երկու հեծանիվ գողանալու կասկածանքով 45-ամյա տղամարդ է հայտնաբերվել
28.10.2026 | 14:53
Կատարի միջնորդներն Իրանին ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու նոր համաձայնագրի նախագիծ են ներկայացրել
28.10.2026 | 14:44
«Այնտեղ մի հատ սուբյեկտ ունեք»․ Ալեքսանյանի խոսքից հետո ԱԺ-ում վեճ ծավալվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:42
Փաշինյանը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ քննարկել է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները
28.10.2026 | 14:41
Ընդդիմության հույսը արտաքին ճնշումն ու «տրիգերն» է․ Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:34
Դավթաշենում 49-ամյա տղամարդու տնից հայտնաբերվել է 36 թուփ կանեփ և 9 կգ չորացված զանգված
28.10.2026 | 14:26
Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել.ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:23
Հայաստանը մեկ մեդալ է նվաճել բռնցքամարտի երիտասարդական ԱԱ-ում
28.10.2026 | 14:17
Փոխանակ ասեք՝ Спасибо, многоуважаемые коллеги, եկել եք ասում եք՝ «արտահանումը նվազել է»․ Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:13
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 14:13
ԱՄՆ-ը դիտարկում է Կիրիլ Դմիտրիևի հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու ուղիները․ NYT
28.10.2026 | 14:07
Պատմության մեջ ամենամեծ առևտրային դեֆիցիտը այս տարի է․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:00
Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:56
Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպես պետք է առաջ ընթանալ. Սլովենիայի ԱԳ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:50
Ալիևը հայտարարել է «օկուպացիայի ժամանակ ստացված ապօրինի եկամուտները միջազգային ֆինանսական ուղիներով օրինականացնելու» մասին
Բոլորը

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը  ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, թե տարիներ շարունակ իրանական ուժերը «սպանել են զինակից եղբայրներին» իրենց «լիազորված անձանց և վախկոտ հարձակումների» միջոցով։ Ըստ նրա՝ իրանական ռեժիմը ձգտում է մշակել միջուկային ռումբ, բայց նախագահ Դոնալդ Թրամփը «չի թույլ տա», գրում է BBC-ն։

Ըստ Հեգսեթի՝ ԱՄՆ գործողության նպատակները մնում են նույնը. «ոչնչացնել Իրանի հրթիռային պաշարները, դրանց հրթիռային կայանքները և պաշտպանական արդյունաբերական բազան, ոչնչացնել Իրանի նավատորմը, մերժել Իրանի միջուկային զենքը»։

Նա կրկնել է ավելի վաղ Թրամփի արած հայտարարությունները՝ «ջախջախում են թշնամուն» անզիջում ձևով:

«Մենք դա անում ենք մեր ժամանակացույցով և մեր ընտրությամբ։ Այսօր կրկին մեր ամենաուժեղ հարվածների օրն է Իրանի ներսում: Ամենաշատ կործանիչներ, ամենաշատ ռմբակոծիչներ, ամենաշատ հարվածներ: Հետախուզությունն ավելի կատարելագործված և ավելի լավ, քան երբևէ»,- ասել է նա։

Հեգսեթը հավելել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իրանը պատերազմի սկզբից ի վեր արձակել է ամենաքիչ թվով հրթիռները:

Լրագրողների հարցին՝ ինչպես կմեկնաբանի Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի վիրավորվելու մասին հաղորդումները, Հեգսեթը պատասխանել է, որ Խամենեին «խելամիտ կլինի»՝ ուշադրություն դարձնի Դոնալդ Թրամփի՝ միջուկային զենք չձեռնարկելու կոչին, հավելելով, որ չի կարող մեկնաբանել վիրավորվելու մասին տեղեկությունը։

Ինչ վերաբերում է Թրամփի ենթադրությանը, որ ռազմական գործողությունը կավարտվի ավելի շուտ, քան նախապես կարծում էին, Հեգսեթին հարցրել են՝ արդյո՞ք ԱՄՆ-ը դերակատարում կունենա հետևանքների հարցում, ինչին Պենտագոնի ղեկավարը պատասխանել է, որ վերջին հաշվով, «հետևանքները կլինեն Ամերիկայի շահերից ելնելով», և երկիրը չի ապրի «միջուկային շանտաժի սցենարի» կամ սպառնալիքի տակ։

Հեգսեթը նաև հայտարարել է՝ միայն Դոնալդ Թրամփը կարող է որոշել, թե որքան կտևի պատերազմը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի