Մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը 2025-ին նվազել է, պետությանն է վերադարձվել 124 գույք

Լուրեր

07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
07.09.2026 | 13:45
Մայր Աթոռը խոսում է Հովհաննավանքի «անհարիր միջոցառման» մասին, կարգալույծ հռչակված հոգևորականը պնդում է՝ տեսանյութերը կեղծ են
07.09.2026 | 13:33
Պուտինը զանգահարել է Ալիևին․ քննարկվել են առևտրատնտեսական ու հումանիտար հարցեր
07.09.2026 | 13:32
Գյումրիի «Համով հոտով» արագ սննդի կետը չի գործի
07.09.2026 | 13:21
ՔՀԿ-ի ատամնաբուժական կենտրոնի զուգարանում թմրանյութի նմանվող նյութեր են հայտնաբերվել
07.09.2026 | 13:10
Սահմանային անցակետերը կապում են տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ի և Վանի առևտրաարդյունաբերական պալատի հայտարարությունը
Բոլորը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում ամփոփվել են Դատախազության 2025 թվականի աշխատանքները: Մասնավորապես նշվում է, որ մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը 2025-ին նվազել է և պետությանն է վերադարձվել 124 գույք։

Դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․

«Գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանը ներկայացրել է 2025 թվականի ընթացքում Գլխավոր մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության, ինչպես նաև պետական շահերի պաշտպանության վարչության դատախազների կողմից կատարված աշխատանքները:

Դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության և դատախազության ստորաբաժանումների՝ այս ոլորտում կատարած աշխատանքի մասին խոսելիս՝ Լիլիթ Գրիգորյանը տեղեկացրել է, որ Ներքին գործերի նախարարության հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնում արձանագրված տվյալների համաձայն՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունների թիվը 2025 թվականի ընթացքում նվազել է 23.2%-ով, իսկ առանց հանկարծամահության դեպքերի՝ 25.7%-ով: Նվազումն արձանագրվել է ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: 2025 թվականի ընթացքում 36.7%-ով նվազել են առողջությանը վնաս պատճառելու դեպքերը (2025 թվականին՝ 737 դեպք, 2024 թվականին՝ 1164 դեպք):  57 դեպքով նվազել է առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերի թիվը (2025 թվականին՝ 221 դեպք, 2024 թվականին՝ 278):

2025 թվականին դատարաններում Դատախազության ստորաբաժանումների՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով  ավարտվել է  769 գործ՝ 872 անձի վերաբերյալ, կայացվել է 619 մեղադրական դատավճիռ՝ 679 անձի վերաբերյալ:

Անդրադառնալով 2025 թվականի ընթացքում Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության և այս ոլորտում դատախազության մյուս ստորաբաժանումների կատարած աշխատանքներին՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը նշել է, որ 2025 թվականի ընթացքում, 2024 թվականի համեմատ, Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 13.7%-ով նվազում (2025 թվականին՝ 10.400 դեպք, 2024 թվականին՝ 12.050). Երևանում դեպքերը նվազել են 653-ով կամ 8.9%-ով:

Հաշվետու ժամանակահատվածում Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից անմիջական դատավարական հսկողություն իրականացվող քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասից 2025 թվականի ընթացքում վերականգնվել է 1 միլիարդ 49 միլիոն 597 հազար դրամը, իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված գույքային վնասից վերականգնվել է 32 միլիոն 475 հազար դրամը: Բացի այդ, 2025 թվականին բավարարվել է 2024 թվականին քրեական վարույթով դատարան ներկայացված՝ 127 միլիոն 118 հազար դրամի գույքային հայցը:

Ներկայացնելով պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում 2025 թվականին կատարված աշխատանքները՝ Լիլիթ Գրիգորյանը տեղեկացրել է, որ Գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 2025 թվականին կատարվել է 298 ուսումնասիրություն, հայտնաբերվել է 390 իրավախախ­տում, ներկայացվել է 9 միջնորդագիր, հարուցվել է պետական շահերի պաշտպանության 236 հայց, ներկայացվել է հանցանքի մասին 60 հաղորդում, որոնցով արձանագրված ընդհանուր վնասը կազմել է 13 միլիարդ 934 միլիոն դրամ:

2025 թվականի ընթացքում Գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ Հայաստանի Հանրապետությանը կամ համայնքին են վերադարձվել և Հայաստանի Հանրապետության կամ համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել 30 միավոր անշարժ գույքի նկատմամբ, որոնց շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 5 միլիարդ 870 միլիոն դրամ:

2025 թվականի ընթացքում Գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ներկայացված հայցերով կայացված 15 վճիռներով պետության սեփականության իրավունքն է գրանցվել՝

  • Արմավիրի մարզում՝ 6 հա, Գեղարքունիքի մարզում՝ 1.5 հա, Տավուշի մարզում՝ 3 հա, Լոռու մարզում՝ 4 հա, Կոտայքի մարզում՝ 3.8 հա «հատուկ պահպանվող» և «բնապահպանական» գործառնական նշանակության հողատարածքների նկատմամբ,
  • Երևանում՝ Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող «անտառային, բնակավայրերի» նպատակային նշանակության շուրջ 6 հա մակերեսով 6 հողամասերի, Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում, Նուբարաշենում՝ 2 հողատարածքների նկատմամբ,
  • Ընդհանուր՝ 1 միլիարդ 640 միլիոն դրամ շուկայական արժեքով Երևան քաղաքի Ղափանցյան 59 հասցեում գտնվող շուրջ 2.8 հա մակերեսով հողատարածքի, հյուրանոցի, և այլ կառույցների, ինչպես նաև Ղափանցյան 59/11 հասցեի 0.04 հա հողամասի նկատմամբ:

Գլխավոր դատախազի տեղակալի խոսքով՝ դատարանի 3 վճիռներով համայնքների սեփականության իրավունքն է վերականգնվել Վայոց ձորի մարզում գտնվող 1.66 հա «գյուղատնտեսական», «բնակավայրերի»  նշանակության 4 հողամասերի, Լոռու մարզում՝ 0.07 հա մակերեսով «բնակավայրերի» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ: Բացի այդ, դատարանի 9 բավարարված հայցերով և կիրառված դատախազական ներգործության միջոցներով Տավուշի մարզի Իջևան համայնքում 10 հողամասեր՝ ընդհանուր 4.164 քմ մակերեսով, Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2 հողամասեր՝ ընդհանուր 16.591 քմ մակերեսով, Սյունիքի մարզի Կապան համայնքում 1 հողամաս՝ 4.16 հա մակերեսով, կառուցապատման իրավունքի դադարեցմամբ վերադարձվել են համայնքներին:

2025 թվականին պետական, համայնքային շահի պաշտպանության լիազորության շրջանակներում առաջընթաց է արձանագրվել նաև Դատախազության մյուս ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքներում: Մասնավորապես՝ հաշվետու ժամանակահատվածում մարզերի, Երևան քաղաքի և վարչական շրջանների դատախազությունների կողմից կատարվել է 242 ուսումնասիրություն, պետության շահերին հասցրած վնասը կամովին վերականգնելու մասին նախազգուշացվել է 29 անձ, ուսումնասիրության արդյունքներով ներկայացվել է 22 հաղորդում և միջնորդագիր, հարուցվել է պետական շահերի պաշտպանության 114 հայց՝ ընդհանուր 998 միլիոն 391 հազար դրամ բռնագանձելու պահանջով, ներկայացվել է հանցանքի մասին 32 հաղորդում:

«Ամփոփելով նշեմ, որ Դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակներում ներկայացված հայցերով կայացված վճիռներով, կնքված հաշտության համաձայնություններով և կիրառված դատախազական ներգործության միջոցներով 2025 թվականին պետության, համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել, ինչպես նաև պետության, համայնքի փաստացի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 66 միլիարդ 934 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 124 գույք, այդ թվում՝ մանկապարտեզներ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձան, պուրակներ, հողատարածքներ և դրամական միջոցներ»,- նշել է Լիլիթ Գրիգորյանը: