Որտեղի՞ց էր այն փողը, որը տալիս էր․ Վահագն Ալեքսանյանը՝ Արսեն Գևորգյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 19:01
Որտեղի՞ց էր այն փողը, որը տալիս էր․ Վահագն Ալեքսանյանը՝ Արսեն Գևորգյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 18:49
Թուրքիայի դատարանն ընդդիմադիր Sözcü TV-ն պետական ​​վերահսկողությանն է փոխանցել․ ոստիկանությունը ձերբակալել է ղեկավարներին
17.11.2026 | 18:28
Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Իրանը շատ մեծ գին կվճարի
17.11.2026 | 18:22
Եթե ես վաղը բանտում մահանամ, ինձ հետ սենց չվարվեք հանկարծ․ Եղոյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 18:15
Խցանումներից խուսափելու համար քննարկվում են կենտ ու զույգ համարներով երթևեկության սահմանափակումներ և տուգանքների խստացում․ Ավինյան
17.11.2026 | 18:10
Շաքի մտած ադրբեջանցու գործողությունները՝ ըստ մեղադրանքի // Պապիկյանը Բրյուսել է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
17.11.2026 | 18:02
Բրազիլիայի հավաքականը խփեց 7 գոլ, Վինիսիուսի հեթ-տրիկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:54
Կատարը նախազգուշացրել է՝ Իրանի հարձակումը Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազայի վրա սպառնում է խաղաղ բանակցություններին
17.11.2026 | 17:45
Ընկերությունները կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել, նույնիսկ եթե հանցանք կատարած անձը հայտնի չէ․ ԱՆ-ի նոր առաջարկը
17.11.2026 | 17:37
ՔՊ-ից մի հոգի է ցավակցություն հայտնել․ Նարեկ Կարապետյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:28
Հայաստանում կարող են վերանայվել բենզալցակայանների՝ բնակելի շենքերից հեռավորության և հողատարածքի նվազագույն մակերեսի պահանջները
17.11.2026 | 17:17
«Վերահաստատեցինք՝ համեղ ծիրանները հայկական են»․ դեպի ԵՄ երկրներ հայկական արտադրանքի արտահանումն աճում է․ Միրզոյանը հանդիպել է Մաթա Կոսի հետ
17.11.2026 | 17:07
Հայաստանի Մ-17 հավաքականը ոչ-ոքի խաղաց Լյուքսեմբուրգի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:00
Երևանի փողոցներում լքված գույքը կտեղափոխվի հատուկ տարածք․ սեփականատերերին 6 ամիս ժամանակ կտրվի՝ այն հետ պահանջելու համար
17.11.2026 | 16:52
Սկսվել է «Տիգրան ջան, սիրուն չի» օպերացիա. Գևորգ Ստեփանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է կալանավայրում Արսեն Գևորգյանի մահվանը՝ ցավակցություն հայտնելով նրա հարազատներին և քննադատելով ընդդիմադիր պատգամավորներին՝ մահվան դեպքը քաղաքական նպատակներով օգտագործելու համար։

Ալեքսանյանն ասաց, որ ցավակցում է Գևորգյանի ընտանիքին, ընկերներին և մտերիմներին, սակայն, նրա գնահատմամբ, ընդդիմությունը փորձում է գործընկերոջ մահը օգտագործել ընտրակեղծարարության վերաբերյալ մեղադրանքներից պաշտպանվելու համար։

«Ես ուզում եմ ցավակցել Արսեն Գևորգյանի հարազատներին, ընկերներին, բարեկամներին, այն մարդկանց, ովքեր մտերիմ են եղել նրա հետ: Բայց գիտե՞ք՝ դուք հիմա ինչ եք փորձում անել, դուք ի՞նչ եք փորձում անել․ դուք հիմա փորձում եք ձեր գործընկերոջ մահը վահան սարքել ընտրակեղծարարության համար, հարգելի՛ գործընկերներ: …Ասում եք՝ ինքը ինչ անում էր, լրիվ օրինական էր այդ փողերը տալը և մնացածը»,- հայտարարեց պատգամավորը։

Անդրադառնալով ընտրությունների ընթացքում գումարներ բաժանելու վերաբերյալ մեղադրանքներին՝ Ալեքսանյանը հարց ուղղեց ընդդիմությանը՝ հետաքրքրվելով, թե որտեղից են ստացվել այդ գումարները։ Նա նշեց, որ եթե ընդդիմադիրները պնդում են, թե Գևորգյանի գործողություններում հանցակազմ չի եղել, ապա պետք է պատասխանեն՝ արդյոք իրենք ևս նման գործողություններ իրականացրել են։

«Պարզ հարց եմ տալիս․ ասում եմ՝ եթե արածը հանցագործություն չի, եթե արածի մեջ ոչ մի բան չկա, եթե այդ ամեն ինչը շինծու է, դուք այդ նույն բանը արե՞լ եք, թե՞ չեք արել: Չեք արել, բանից պարզվում է՝ չեք արել»,- ասաց Ալեքսանյանը։

Պատգամավորը նաև հայտարարեց, որ, իր կարծիքով, պատասխանատվություն պետք է կրեն այն անձինք, որոնք Գևորգյանին և մյուսներին հանձնարարել են զբաղվել նման գործողություններով։ Նա պնդեց, որ այդ հանձնարարությունների հետևանքով բազմաթիվ մարդիկ հայտնվել են քրեական հետապնդման ներքո։

«Մեղավորը այն մարդն է, ով որ այդ ֆունկցիան դրել է այդ տղու վրա այդպես անելու, մեղավորը այդ մարդն է, ով որ այդպիսի ֆունկցիա է դրել այդ տղու վրա անելու, ու մնացած այն 300 հոգու վրա է, ով որ այդ ֆունկցիան դրել է, որ հիմա էլ դատարաններում են, գնալու են քանի տարի նստեն, ճակատագրերը խեղվելու է: Այդ փողը որտեղի՞ց էր, որտեղի՞ց էր այդ փողը, որտեղի՞ց էր գտել այդ տղան այդ փողը, ժողովո՛ւրդ ջան: Ձեր միլիարդատիրոջ կուսակցությունում որտեղի՞ց էր այն փողը, որը ինքը տալիս էր»,- հարցրեց Ալեքսանյանը։

Ելույթի ավարտին ՔՊ պատգամավորն անդրադարձավ նաև քրեակատարողական հիմնարկներում պահման պայմաններին։ Նա ընդունեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ներկայիս վիճակը լուրջ խնդիր է, սակայն միաժամանակ դրա համար պատասխանատվության մի մասը վերագրեց նախկին իշխանություններին։

«Բայց ես մեր մեղքն էլ եմ ընդունում․ Նուբարաշենի պես բանտի գոյությունը, այո՛, խայտառակություն է: Սա նոր չի, որ ասում ենք, բայց ամբողջ խնդիրը գիտե՞ք որն է, որ մենք ձեզնից այնպիսի պետություն ենք ժառանգել, որտեղ հարյուրավոր դպրոցներ Նուբարաշենից վատ վիճակում էին»,- նշեց Ալեքսանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան