Թուրքիայի դատարանն ընդդիմադիր Sözcü TV-ն պետական ​​վերահսկողությանն է փոխանցել․ ոստիկանությունը ձերբակալել է ղեկավարներին

Լուրեր

17.11.2026 | 18:49
Թուրքիայի դատարանն ընդդիմադիր Sözcü TV-ն պետական ​​վերահսկողությանն է փոխանցել․ ոստիկանությունը ձերբակալել է ղեկավարներին
17.11.2026 | 18:28
Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Իրանը շատ մեծ գին կվճարի
17.11.2026 | 18:22
Եթե ես վաղը բանտում մահանամ, ինձ հետ սենց չվարվեք հանկարծ․ Եղոյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 18:15
Խցանումներից խուսափելու համար քննարկվում են կենտ ու զույգ համարներով երթևեկության սահմանափակումներ և տուգանքների խստացում․ Ավինյան
17.11.2026 | 18:10
Շաքի մտած ադրբեջանցու գործողությունները՝ ըստ մեղադրանքի // Պապիկյանը Բրյուսել է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
17.11.2026 | 18:02
Բրազիլիայի հավաքականը խփեց 7 գոլ, Վինիսիուսի հեթ-տրիկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:54
Կատարը նախազգուշացրել է՝ Իրանի հարձակումը Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազայի վրա սպառնում է խաղաղ բանակցություններին
17.11.2026 | 17:45
Ընկերությունները կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել, նույնիսկ եթե հանցանք կատարած անձը հայտնի չէ․ ԱՆ-ի նոր առաջարկը
17.11.2026 | 17:37
ՔՊ-ից մի հոգի է ցավակցություն հայտնել․ Նարեկ Կարապետյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:28
Հայաստանում կարող են վերանայվել բենզալցակայանների՝ բնակելի շենքերից հեռավորության և հողատարածքի նվազագույն մակերեսի պահանջները
17.11.2026 | 17:17
«Վերահաստատեցինք՝ համեղ ծիրանները հայկական են»․ դեպի ԵՄ երկրներ հայկական արտադրանքի արտահանումն աճում է․ Միրզոյանը հանդիպել է Մաթա Կոսի հետ
17.11.2026 | 17:07
Հայաստանի Մ-17 հավաքականը ոչ-ոքի խաղաց Լյուքսեմբուրգի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:00
Երևանի փողոցներում լքված գույքը կտեղափոխվի հատուկ տարածք․ սեփականատերերին 6 ամիս ժամանակ կտրվի՝ այն հետ պահանջելու համար
17.11.2026 | 16:52
Սկսվել է «Տիգրան ջան, սիրուն չի» օպերացիա. Գևորգ Ստեփանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 16:40
Մուսաևը 6 անգամ կրակել է Անի Ավետիսյանի ուղղությամբ, ապա գցել մահճակալին և հարվածներ հասցրել. հրապարակվել է Շաքի ներխուժած ադրբեջանցու մեղադրական եզրակացությունը
Բոլորը

Թուրքիայի ոստիկանությունը երեքշաբթի առավոտյան խուզարկություն է իրականացրել ընդդիմությանը սատարող Sözcü TV-ի՝ Ստամբուլում գտնվող գլխամասային գրասենյակում։ Ձերբակալվել են հեռուստաընկերության ղեկավարները, իսկ հեռուստաալիքի և դրա լրատվական կայքի կառավարումը հանձնվել է դատարանի կողմից նշանակված կառավարչին, գրում է Turkish Minute-ը։

Գործողությունը տեղի է ունեցել մեկ ամիս անց այն բանից հետո, երբ իշխանությունները խուզարկել էին ընդդիմությանը սատարող մեկ այլ խոշոր հեռարձակողի՝ Halk TV-ի գրասենյակը, դադարեցրել ուղիղ եթերները և կառավարիչ նշանակել։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ձերբակալվածների թվում են Sözcü TV-ի խորհրդի նախագահ Ֆունդա Թունջեր Սըդալըն և հեռուստաալիքի նախկին գլխավոր տնօրեն Ասըմ Աքգյուլը։

Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ գործողությունն իրականացվել է Sözcü-ի սեփականատեր Բուրաք Աքբայի նկատմամբ հարուցված հետաքննության շրջանակում։ Նա կասկածվում է կրոնական ուղղվածություն ունեցող գյուլենական շարժմանն անդամակցելու և Թուրքիայի ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին օրենքը խախտելու մեջ։ Թուրքիայի կառավարությունն այդ շարժումը ճանաչում է որպես ահաբեկչական կազմակերպություն։

Հղում անելով Ֆինանսական հանցագործությունների հետաքննության խորհրդի (MASAK) զեկույցներին՝ դատախազները պնդում են, որ Աքբայը արտասահմանյան բանկային հաշիվների միջոցով ֆինանսավորել է Estetik Yayıncılık AŞ և Mega Ajans ընկերությունները և դրանց միջոցով շարունակել է գործել որպես շարժման առաջնորդ։

Sözcü-ն հայտնի է աշխարհիկ և ազգայնական խմբագրական դիրքորոշմամբ, ինչպես նաև Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի ժառանգությանն աջակցությամբ։ Այն քննադատել է ինչպես Էրդողանի կառավարությանը, այնպես էլ Գյուլենի շարժմանը, որի կրոնական հայացքները կտրուկ տարբերվում են թերթի քաղաքական ուղղվածությունից։

Ստամբուլի 4-րդ քրեական դատարանը որպես հոգաբարձու նշանակել է Խնայողական ավանդների ապահովագրության հիմնադրամը (TMSF)՝ պետական մարմին, որը կառավարում է առգրավված ընկերությունները։ Հիմնադրամը պետք է ստանձնի Mega Ajans ve Reklamcılık Ticaret AŞ ընկերության կառավարումը։ Լրատվական խմբի փաստաբան Էրսան Բարքընը հայտնել է, որ հոգաբարձուի նշանակումը վերաբերում է Sözcü TV-ին և Sözcü լրատվական կայքին։ Այն չի տարածվում Sözcü, Tavır և Korkusuz թերթերի վրա։

2025 թվականի մարտի 5-ին Sözcü-ի յոթ լրագրողներ և ղեկավարներ արդարացվել են Գյուլենի շարժմանն աջակցելու մեղադրանքով հարուցված գործի վերաքննիչ քննության ընթացքում՝ նրանց նկատմամբ նախկինում կայացված մեղադրական դատավճիռները բեկանելուց հետո։ Աքբայի գործն առանձնացվել էր, քանի որ հնարավոր չէր եղել լսել նրա պաշտպանական դիրքորոշումը։ Նրա նկատմամբ կալանավորման օրդերը, որը չեղարկվել էր 2020 թվականի հունվարին, կրկին ուժի մեջ էր մտել 2025 թվականի հունվարին՝ դատարան չներկայանալու պատճառով։

Իրավապաշտպան կազմակերպությունները մեղադրում են Թուրքիայի կառավարությանը Գյուլենի շարժման հետ ենթադրյալ կապերի և ահաբեկչության մեղադրանքներն օգտագործելու մեջ՝ խաղաղ գործունեությունը պատժելու և իշխանությունների քննադատներին լռեցնելու նպատակով։

Հոկտեմբերի 14-ին ոստիկանությունը խուզարկել էր Halk TV-ի գրասենյակը, դադարեցրել ուղիղ հեռարձակումները և հեռուստաընկերությունը հանձնել հոգաբարձուի կառավարմանը։ Լրագրողների պաշտպանության կոմիտեն իշխանություններին կոչ է արել հեռուստաընկերության վերահսկողությունը վերադարձնել աշխատակիցներին՝ այդ քայլը որակելով որպես լուրջ հարված հանրության՝ տեղեկատվություն ստանալու հնարավորությանը։

Sözcü TV-ն բազմիցս տուգանվել և պատժամիջոցների է ենթարկվել Թուրքիայի հեռարձակման ոլորտը կարգավորող Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի (RTÜK) կողմից՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությանը  քննադատող  լրատվամիջոցների նկատմամբ աճող ճնշումների ֆոնին։2025 թվականի հուլիսին հեռուստաալիքը 10 օրով զրկվել էր հեռարձակման իրավունքից։ Արգելքը սահմանվել էր այն բանից հետո, երբ հեռուստաալիքը լուսաբանել էր զանգվածային բողոքի ցույցերը, որոնք սկսվել էին Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի՝ կոռուպցիայի մեղադրանքով կալանավորումից հետո։ Այդ մեղադրանքները լայնորեն քննադատության են արժանացել՝ որպես քաղաքական դրդապատճառներ ունեցող։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի