ՀՀ վարչապետի աշխատակազմից հյատնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն: Վարչապետը դեսպան Վիկտոր Ենգիբարյանի ուղեկցությամբ շրջել է դեսպանությունում, շփվել աշխատակազմի հետ: Վիկտոր Ենգիբարյանը մանրամասներ է ներկայացրել դեսպանության գործունեության, Գերմանիայի Կառավարության հետ համագործակցության ընթացքի վերաբերյալ:

