«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված մարտի 8-ին ժամը 14:30-17:00-ն կդադարեցվի Մանանդյան շենք 20-41, ՀԿՑ, Հ.Հովսեփյանի 10 Շենքի ջրամատակարարումը: Մարտի 8-ին ժամը 11:00-19:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Խանջյան գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

